Ֆուտբոլ խաղալու կանոններ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆուտբոլ խաղալու կանոններ (անգլ.՝ Laws of the Game, բառացիորեն՝ «խաղի կանոններ»), ֆուտբոլ խաղալու կարգը որոշող կանոնակարգ, համաձայն որի անցկացվում են ֆուտբոլային հանդիպումները։ Առաջին ֆուտբոլային հանդիպումը, որ անցկացվել է այդ կանոններով, անցկացվել է 1848 թվականին Քեմբրիջի համալսարանի ուսանողները Փարքերս Փիսում։ 1863 թվականի հոկտեմբերի 26-ին Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիան պաշտոնապես հաստատել է այդ կանոնները։ Կանոնների ժամանակակից տարբերակը մշակվել է Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդի կողմից և հրապարակվել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից։ Ֆուտբոլ խաղալու կանոնները կարգավորում են նաև խաղացողների քանակի, հանդիպումների տևողության, խաղադաշտի չափերի, ֆուտբոլայի գնդակի նկատմամբ պահանջների, խաղի կանոնների խախտման և մի շարք այլ հարցեր։