![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/21/Funchal_Pico_da_Cruz.jpg/640px-Funchal_Pico_da_Cruz.jpg&w=640&q=50)
Ֆունշալ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆունշալ (պորտ.՝ Funchal), Մադեյրա կղզու (Պորտուգալիա) գլխավոր քաղաքը և ծովային նավահանգիստը։ Բնակչության թվաքանակը կազմում է շուրջ 112 հազար մարդ։ Հանդիսանում է համանուն շրջանի վարչական կենտրոնը, որի մակերեսը կազմում է 76,25 կմ², իսկ բնակչությունը՝ ▲105 795 մարդ (2021)։ Այն հյուսիսում սահմանակից է Սանտանան մունիցիպալիտետին, հյուսիս-արևելքում՝ Մաշիկու մունիցիպալիտետին, արևելքում՝ Սանտա Կրուշ մունիցիպալիտետին, հարավում՝ Ատլանտյան օվկիանոսին, իսկ արևմուտքում՝ Կամարա դի Լոբուշ մունիցիպալիտետին։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ֆունշալ | |||||
պորտ.՝ Funchal | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Շրջան | Մադեյրա | ||||
Ներքին բաժանում | Santa Luzia?, Imaculado Coração de Maria?, Santa Maria Maior?, Monte?, Santo António?, São Gonçalo?, São Martinho?, São Roque?, São Pedro? և Sé? | ||||
Հիմնադրված է | 1451 թ. | ||||
Մակերես | 76,25 կմ² | ||||
Բնակչություն | ▲105 795 մարդ (2021) | ||||
Խտություն | 1363,4 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+0 | ||||
Հեռախոսային կոդ | 291 | ||||
Փոստային դասիչ | 9050/9060 | ||||
Պաշտոնական կայք | cm-funchal.pt | ||||
| |||||
Նախկինում քաղաքը եղել է համանուն վարչական շրջանի վարչական կենտրոնը։ Ֆունշալը այսօր ինքնավար տարածաշրջանի համար հանդիսանում է մշակութային, զբոսաշրջային եւ առևտրային կենտրոն։ Քաղաքի բնապատկերում գերիշխում են կարմիր կղմինդրե տանիքներով սպիտակ տները, կանաչ զբոսայգիները։
Քաղաքի հովանավորը համարվում է Հակոբոս Ալփյանը։ Քաղաքի տոնը նշվում է օգոստոսի 21-ին։