Ֆուլխենսիո Բատիստա
From Wikipedia, the free encyclopedia
Ֆուլխենսիո Բատիստա ի Սալդիվար (իսպ.՝ Fulgencio Batista y Zaldívar, հունվարի 16, 1901(1901-01-16)[1][2][3][…], Banes, United States Protectorate over Cuba - օգոստոսի 6, 1973(1973-08-06)[4][1][2][…], Մարբելյա, Ֆրանկիստական Իսպանիա), 1940-1944 թթ․ եղել է Կուբայի նախագահ, իսկ 1952-1959 թթ․՝ միապետ, հեռացվել է Կուբայի հեղափոխության ժամանակ։
Ֆուլխենսիո Բատիստա Fulgencio Batista y Zaldívar | |
Կուսակցություն՝ | Liberal Party of Cuba?, Democratic Socialist Coalition? և Progressive Action Party? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Դավանանք | ռոմանական կաթոլիկ |
Ծննդյան օր | հունվարի 16, 1901(1901-01-16)[1][2][3][…] |
Ծննդավայր | Banes, United States Protectorate over Cuba |
Վախճանի օր | օգոստոսի 6, 1973(1973-08-06)[4][1][2][…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Մարբելյա, Ֆրանկիստական Իսպանիա |
Թաղված | Մադրիդի Սուրբ Իսադորի անվան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Կուբա |
Ի ծնե անուն | իսպ.՝ Fulgencio Batista |
Ամուսին | Marta Fernandez Miranda de Batista? և Elisa Godinez Gomez de Batista? |
Պարգևներ | |
Բատիստան 1933 թ․ ապստամբության ժամանակ օգտագործում է իր ուժերը Խերարդո Մակկադոյի ավտորիտար գերակայությունը կործանելու համար, ապա ինքն է նշանակում զիված ուժերի գնդապետ և հաջողությամբ ղեկավարում է Հինգ Անդամների Կառավարությունը։
Գալով իշխանության Բատիստան չեղյալ է հայտարարում 1940 թվականի Սահմանադրությունը և մարդիկ զրկվում են իրենց քաղաքական ազատություններից, ընդհուպ մինչև գործադուլի իրավունքից։ Դրա հետևանքով սկսվում է տնտեսական լճացում, թեժանում է պայքարը կուբացի հարուստների և աղքատների միջև։ Երկրում սկսվում են ցույցեր, որոնք դաժանորեն ճնշվում են։ Դրանք խլում են 1000-20000 մարդու կյանք։ 1956-1958 թթ. ապստամբությունների հետևանքով, որը գլխավորում էին Ֆիդել Կաստրոն, Չե Գևարան, ապա նրանց են միանում այլ պարտիզանական խմբեր, Բատիստայի կառավարությունը վերջնական պարտություն է կրում։