Ֆորտունատուս Նվիչուկվու
From Wikipedia, the free encyclopedia
Ֆորտունատուս Նվիչուկվու (անգլ.՝ Fortunatus Nwachukwu, մայիսի 10, 1960(1960-05-10), Abia State, Նիգերիա), նիգերիացի կուրալ առաջնորդ և Վատիկանի դիվանագետ։ 2007 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 2012 թվականի նոյեմբերի 12-ը Սուրբ Աթոռի պետական քարտուղարության արարողակարգի ղեկավար։ 2012 թվականի նոյեմբերի 12-ից Ակվավիվայի տիտղոսավոր արքեպիսկոպոսը։ 2012 թվականի նոյեմբերի 12-ից 2017 թվականի նոյեմբերի 4 առաքելական նվիրակ Նիկարագուայում, Անտիգուայում և Բարբուդայում, Բարբադոսում, Գայանայում, Դոմինիկայում, Սենթ Քիթս և Նևիսում, Սենթ Վինսենթ և Գրենադիններում, Տրինիդադ և Տոբագոյում և Ճամայկայում, ինչպես նաև 2017 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 17 Անտիլյան կղզիներում առաքելական պատվիրակ։ 2018 թվականի փետրվարի 27-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 17 առաքելական նվիրակ Գրենադայում, Սենթ Լուչիայում և Բահամյան կղզիներում։ 2018 թվականի մարտի 9-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 17 Սուրինամի առաքելական նվիրակ։ 2018 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 17 առաքելական նվիրակ Բելիզում։ 2021 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2023 թվականի մարտի 15 Ժնևում ՄԱԿ-ի, Առևտրի համաշխարհային կազմակերպության և Միգրացիայի միջազգային կազմակերպության կառույցներին կից Սուրբ Աթոռի մշտական դիտորդ։ 2023 թվականի մարտի 15-ից ավետարանչական բաժնի քարտուղար։