From Wikipedia, the free encyclopedia
Ֆոտոլրագրություն, լրագրության հատուկ ժանր, որն օգտագործում է լուսանկարը որպես արտահայտման հիմնական միջոց։ Ֆոտոլրագրությունը տարբերվում է լուսանկարչության հարակից ժանրերից (ինչպես օրինակ, վավերագրական լուսանկարչություն, փողոցային լուսանկարչություն և հայտնի մարդկանց լուսանկարչություն) հետևյալ առանձնահատկություններով՝
Ֆոտոլրագրողները պետք է գործեն, որոշումներ կայացնեն և լուսանկարչական սարքավորումներ կրեն իրադարձությունների մասնակիցների հետ նույն պայմաններում (հրդեհ, պատերազմ, փողոցային անկարգություններ)՝ հաճախ նրանց հետ ենթարկվելով նույն վտանգին։
Ֆոտոլրագրությունը, որպես նկարագրական տերմին, հաճախ ենթադրում է պատկերների ստեղծման որոշակի ոճ կամ մոտեցում[1]։
Կա ֆոտոլրագրության մի տեսակ, որը վերաբերում է ֆոտոխրոնիկային։ Այս դեպքում լուսանկարիչը պարբերաբար արտացոլում է մշակութային և հասարակական իրադարձությունները, որոնք ունեն մշակութային և պատմական նշանակություն։
Սա ենթադրում է թե տեղական թե միջազգային ընթացիկ իրադարձությունների ամենօրյա լուսաբանումները։ Միջազգային իրադարձություններին վերաբերող նյութերը համաշխարհային շուկա են մատակարարում այնպիսի գործակալություններ, ինչպիսիք են Ռոյթերսը, Ասսոշեյթեդ պիեսը և Ֆրանսպրեսը, իսկ տեղական նորությունները՝ ավելի փոքր և մասնագիտացված գործակալություններ կամ սկսնակ լուսնակարիչները, ովքեր նոր են մուտք գործում շուկա[2]։
Ռեպորտաժը նույն աշխատանքն է նորությունների հետ, բայց ֆոտոլրագրողին ավելի շատ ժամանակ է տրվում՝ միջինը մեկ շաբաթ՝ նյութը ներկայացնելու համար։ Լավ ռեպորտաժը պատմություն է, և լուսանկարիչը պետք է կարողանա պատմել այս պատմությունը՝ բավականին հետաքրքիր մոտեցում ցուցաբերելով[3]։
Սա, ըստ էության, նույն ռեպորտաժն է, բայց արդեն ժամանակի առումով խիստ սահմանափակում չկա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.