From Wikipedia, the free encyclopedia
Ֆոսֆորային զինամթերք կամ WP (անգլ.՝ White phosphorus munitions կամ Willie Peter Երկրորդ համախարհային պատերազմում կիրառվող ռազմական ժարգոնային հապավումից[2]), հրկիզվող զինամթերքի տեսակ[3], որ հագեցված է սպիտակ ֆոսֆորով կամ կազմված է սպիտակ ֆոսֆորը այլ այրվող նյութերի հետ խառնուրդից։ Սպիտակ ֆոսֆորը և սպիտակ ֆոսֆորի հիման վրա այրվող նյութերը պատկանում են ինքնայրվող հրկիզվող նյութերի խմբին, որոնք այրվում են օդից թթվածնի օգտագործմամբ[4][5][6]։
Ֆոսֆորային զինամթերք | |
---|---|
ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը 1996 թվականին Օսան ավիաբազայում զննում է սպիտակ ֆոսֆորով 2,75 դյույմանոց պիտակավորված հրթիռները 1975 թվական Հարավային Կորեա | |
Տեսակ | զենքի ֆուկցիոնալ դաս |
Ենթատեսակ | զինամթերք |
Ծառայության պատմպություն | |
Ստեծման և արտադրության պատմպություն | |
Ստեղծման տարի | 1916[1] |
Ֆոսֆորային զինամթերքի տարբեր տեսակներ կան[6][7], այդ թվում․
Բացի այդ, հայտնի են պինդ այրող նյութերով (այդ թվում՝ ֆոսֆորով) կամ վառելանյութի խառնուրդով հանդերձված ականապայթյունային սարքերի կիրառման դեպքեր, սակայն նման կառուցվածքներն ինքնաշեն են եղել և որպես ստանդարտ նմուշներ սպառազինության մեջ չեն օգտագործվել[8]։
Բացի ինքնաշեն ֆուգասից, որոնք պատրաստվել են անմիջապես զորքերում, ԱՄՆ-ում ստեղծվել է սերիական արտադրության համար նախատեսված XM-54 այրող ֆուգաս՝ պլաստիֆիկացված սպիտակ ֆոսֆորով հագեցած[9]։
Գերմանիայում մշակվել են DM-24 և DM-34 այրող ծխային փամփուշտները, որոնք հագեցած են կարմիր ֆոսֆորով՝ փոշիանման մագնեզիումի հավելումով[10]։
20-րդ դարի երկրորդ կեսին ֆոսֆորային զինամթերքի հիմնական տեսակը դառնում են պլաստիֆիկացված սպիտակ ֆոսֆորով (սինթետիկ կաուչուկի հավելումով) զինամթերքը, որոնք ժամանակի ընթացքում դուրս են մղում սպիտակ ֆոսֆորով հագեցած ռազմամթերքը[11]։
Բացի այդ, սպիտակ ֆոսֆորը կարող է օգտագործվել որպես ֆոսֆորի և այլ այրող նյութերի կամ վառելանյութի համակցված լիցքավորմամբ ռազմամթերքում բռնկիչ գործողության ուժեղացուցիչ կամ բոցավառիչ[6]։ Որպես օրինակ կարելի է բերել Վիետնամում պատերազմի ընթացքում կիրառված ԱՄՆ-ի հարձակողական ավիառումբերը, ավիառումբի առանձին տեսակներ պարունակել են մինչև 30% սպիտակ ֆոսֆոր[12]։
Սպիտակ ֆոսֆորը մետաստաբիլացված է, սակայն փոքր փոխակերպման արագության պատճառով նորմալ պայմաններում գրեթե անսահմանափակ ժամանակ կարող է պահպանվել[13]։
Սպիտակ ֆոսֆորը ինքնայրվում է 34-40 °C ջերմաստիճանում, ուստի ֆոսֆորային զինամթերքը պահանջում է հատուկ պահպանման պայմաններ[11]
Այրման ժամանակ սպիտակ ֆոսֆորը զարգացնում է ջերմաստիճանը մինչև 1300 °C[4]։ Ֆոսֆորային զինամթերքի այրման ջերմաստիճանը կախված է մի շարք պայմաններից՝ օգտագործված զինամթերքի տեսակ, օդի ջերմաստիճան, խոնավություն և այլն, և կազմում է 900-1200 °C[11]։ Այրվող զինամթերքի այրման ջերմաստիճանը սպիտակ ֆոսֆորից և այրվող նյութից կազմում է 800-900 °C[6]։ Այրումն ուղեկցվում է խիտ թունավոր սպիտակ ծխի առատ արտանետմամբ[6][11] և շարունակվում է այնքան ժամանակ, մինչև ամբողջ ֆոսֆորը չայրվի, կամ քանի դեռ թթվածինը հասանելի է[11]։
Ֆոսֆորային զինամթերքը վնաս է հասցնում բաց տեղակայված և պատսպարված կենդանի ուժին և շարքից հանում սարքավորումներն ու զենքը[14]։ Ֆոսֆորային զինամթերքի օգտագործումը հանգեցնում է նաև հրդեհների և հրդեհների առանձին օջախների առաջացմանը, որոնք ուժերը և միջոցները շեղում են կրակը մարելու վրա, հանգեցնում են լրացուցիչ նյութական վնասի, դժվարացնում են տեղաշարժը, սահմանափակում են տեսանելիությունը[14], ընդ որում, հրդեհի օջախներում առաջացած շնչահեղձ անող և թունավոր գազերը դառնում են լրացուցիչ վնասակար գործոն[6]։
Մարդու մաշկի վրա ընկնելով այրվող սպիտակ ֆոսֆորն առաջացնում է ծանր այրվածքներ[13]։
Սպիտակ ֆոսֆորը թունավոր նյութ է[15][16][17][7][12], 0,05-0,15 գրամը մարդու համար մահացու չափաբաժին է[13]։ Այն հեշտությամբ լուծվում է օրգանիզմի հեղումկում և աօրգանիզմկի մեջ ընկնելով արագորեն ներծծվում է (կարմիր ֆոսֆորը լուծվող չէ և դրանով իսկ համեմատաբար քիչ թունավոր է)[17]։
Սուր թունավորումն առաջանում է սպիտակ ֆոսֆորի գոլորշիները շնչելիս և/ կամ մարսողական համակարգի մեջ ընկնելու դեպքում։ Թունավորմանը բնորոշ է որովայնային ցավերով, փսխումով, մթության մեջ լուս տվող փսխած զանգվածով, որն արձակում է սխտորի, լուծի հոտ[17]։ Ֆոսֆորային սուր թունավորման նշաններից է նաև սրտային անբավարարությունը[13]։
Ֆոսֆորային զինամթերքի կիրառումը բարոյալքող հոգեբանական ազդեցություն է ունենում[14]։
Ֆոսֆորային զինամթերքից պաշտպանությունը հիմնված է հրձիգ զենքից պաշտպանության ընդհանուր սկզբունքների վրա[6][18]։
1950-1980-ական թվականների Մերձավոր Արևելքում և Հարավարևելյան Ասիայում տեղի ունեցած պատերազմների ընթացքում ֆոսֆորային զինամթերքի օգտագործման փորձը ցույց է տալիս, որ ցանկացած հրձիգ զենքի արդյունավետությունը էապես նվազում է այն դեպքերում, երբ մարդիկ, ովքեր գտնվում են այդ զենքի օգտագործման գոտում, գիտեն այդ զենքի վնասակար գործոնների մասին, գիտեն ինչպես ճիշտ պաշտպանվել դրանցից, պայքարել կրակի դեմ, պահպանել հանգստությունը, կարգապահությունը և բարոյահոգեբանական կայունությունը։ Խուճապը այն գործոնն է, որը կարող է մեծացնել զոհերի թիվը[6]։
Ֆոսֆորային զինամթերքը մարվում է մեծ քանակությամբ ջրով կամ պղնձի սուլֆատով, որից հետո կրակից մարված վայրը պետք է ծածկել մեծ քանակությամբ խոնավ ավազով[7]։ Ավազի բացակայության դեպքում վայրը պետք է ծածկել չոր հողով[4]։
Ֆոսֆորային զինամթերքի կարևոր առանձնահատկությունը խտացրած օրթոֆոսֆորական թթվի աերոզոլի առկայությունն է, որը գրգռում է քթըմպանը, ինչը պայմանավորված է քիմիական զենքում մարտական թունավոր նյութի՝ ստերնիտի պարունակությամբ, որը գրգռում է շնչուղիները։
Այրվող ֆոսֆորից պաշտպանվում են նույնպես, ինչպես պաշտպանվում են ցանկացած հրձիգ նյութից։ Հրձիգ նյութերով հարձակման սպառնալիքի արկայության դեպքում, պետք է միշտ ունենալ խիտ գործած թիկնոց, որը կարող է ծածկել ամբողջ մարմինը։ Այրվող ֆոսֆորի թիկնոցի վրա ընկնելուց անմիջապես հետո թիկնոցը պետք է դեն նետել։ Քանի որ այրվող ֆոսֆորը թունավոր ազդեցություն ունի, անհրաժեշտ է հնարավորինս շուտ լքել հրդեհի վայրը կամ օգտագործել մեկուսիչ հակագազ։ Մեկուսիչ հակագազ, որը երբեմն անվանում են շնչառական ապարատ, նման է փոքր ակվալանգի։ Այն հաճախ օգտագործում են հրշեջները։ Նաև կա պարզեցված տարբերակը։ Դրանում, օդային բալոնների փոխարեն, օգտագործվում են հատուկ կոթառներ, որոնք նախաձեռնելուց հետո սկսում են թթվածինարտադրել, բայց դրանք շատ երկար չեն գործում։ Մարդուն փրկելուն ուղղված գործողությունները սկսելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ իսկապես ֆոսֆորային ռումբերն ու դրանց մեջ պարունակվող նյութերն են հանդիսանում վնասվածքի պատճառը։ Նման այրվածքները ունեն սխտորի հատուկ հոտ, նրանց շուրջ մաշկը ծխում է և ածխացած։ Առաջին հերթին մարված այրվածքի վրա կիրառվում է ասեպտիկ վիրակապ` բորբոքումն ու վարակը կանխելու համար։ Բացի այդ, ձեռնարկվում են բոլոր միջոցները` ցավային ցնցումը կանխելու համար` տուժած տարածքից տուժած անձի հետագա տարհանմամբ։ Սառը սեզոնին խորհուրդ չի տրվում տուժածից հագուստ հանել, որպեսզի ցնցումը չավելանա։ Առանց տուժած անձի վիճակի նախնական վերլուծության ցանկացած դեղամիջոցների օգտագործումը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե բժիշկը հաստատ գիտի, որ դեղամիջոցն ավելի հավանական է որ կօգնի, քան կվնասի։ Մասնագետները խստորեն խորհուրդ են տալիս տուժածին օգնություն չտրամադրել, եթե անձը չգիտի, թե ինչ անել նման վնասվածքների հետ։ Նման զենքի հասցրած վերքերի բուժման համար անհրաժեշտ է բժշկական անձնակազմ, որը անցել է համապատասխան վերապատրաստում։ Հատուկ գրականության մեջ նշվում է, որ տուժած անձնակազմի հետ աշխատելիս անփորձ և անպատրաստ բժիշկները կարող են նաև ֆոսֆորային վերքեր ստանալ[19]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.