Ֆոբոս-2
From Wikipedia, the free encyclopedia
Ֆոբոս-2 (ռուս.՝ Фобос-2), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Մարսի և նրա արբանյակներ Ֆոբոսի և Դեյմոսի հետազոտությունների համար, այս նպատակով արձակված զույգ կայաններից երկրորդը։ Արձակվել է 1988 թվականի հուլիսի 12-ին և Մարսի ուղեծիր է դուրս եկել 1989 թվականի հունվարի 29-ին։ Ֆոբոս-2-ը անխափան գործել է մինչ 1989 թվականի մարտի 27-ը իր թռիչքի ընթացքում հավաքելով տվյալներ Արեգակի, միջմոլորակային միջավայրի, Մարսի և Ֆոբոսի մասին։ Ֆոբոս-2-ը ուսումնասիրեց Մարսի մակերեսը և մթնոլորտը և վերադարձրեց Ֆոբոսի 37 լուսանկար՝ մինչև 40 մետր լուծաչափով[4]։
Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր ՌԳԱ ՏՀԻ |
---|---|
Հիմնական կապալառուներ | Լավոչկինի ԳԱՄ |
COSPAR ID | 1988-059A[1] |
NSSDCA ID | 1988-059A |
SCN | 19287 |
Գործարկման ամսաթիվ | 1988 հուլիսի 12, 17:01:43 UTC[1] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Պրոտոն |
Զանգված | 6220 կգ[1][2][3] |
Առաքելության վերջին փուլից կարճ ժամանակ առաջ, որի ընթացքում տիեզերանավը պետք է մոտենար Ֆոբոսի մակերևույթից 50 մ հեռավորության վրա և բաց թողներ երկու իջեցվող սարքեր (մեկը՝ շարժական ցատկող, մյուսը՝ անշարժ հարթակ), կապը Ֆոբոս-2-ի հետ կորավ։ Առաքելությունն ավարտվեց, երբ տիեզերանավի ազդանշանը չհաջողվեց ստանալ 1989 թվականի մարտի 27-ին։ Վթարի պատճառը նշվեց բորտ-համակարգչի անսարքությունը[4]։
Դեպի Ֆոբոս առաքելություն իրականացնելու մտադրության մասին առաջին անգամ հայտարարվեց 1984 թվականի նոյեմբերի 14-ին[5]։ Ֆոբոսն ընտրվել է որպես թիրախ, ամերիկյան նախորդող առաքելությունների հետ անմիջական մրցակցությունից խուսափելու համար[5]։ Ի սկզբանե մեկնարկը ծրագրված էր 1986 թվականին, սակայն այն հետագայում տեղափոխվեց 1988[5]։