Ֆյուրերբունկեր
From Wikipedia, the free encyclopedia
Ֆյուրերբունկեր (գերմ.՝ Führerbunker), օդային հարձակման ապաստարան, որը գտնվել է Բեռլինում (Գերմանիա) Ռայխի գրասենյակից (գերմ.՝ Reichskanzlei, Ռայխի կանցլերություն) ոչ հեռու։ Այն ստորգետնյա բունկերային համալիրի մի մասն է, որը կառուցվել է երկու փուլով՝ 1936 և 1944 թվականներին։ Այն Ֆյուրերի գլխավոր շտաբերից վերջինն է (Führerhauptquartiere), որն օգտագործել է Ադոլֆ Հիտլերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Նկարագրություն | |
Տեսակ | ստորգետնյա ենթակառուցվածքային համակարգ, Ռմբապաստարան և բունկեր |
Վարչական միավոր | Բեռլին |
Երկիր | Գերմանիա |
Կառուցված | 1944 |
Ճարտարապետ | Ալբերտ Շպեեր և Հոխթիեֆ |
Ավերվել է | դեկտեմբերի 5, 1947 |
Ընթացիկ սեփականատեր | Նացիստական Գերմանիա |
Führerbunker Վիքիպահեստում |
Հիտլերը ֆյուրերբունկերում բնակություն է հաստատե 1945 թվականի հունվարի 16-ին, և այն դարձել է նացիստական ռեժիմի կենտրոնը մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին շաբաթը Եվրոպայում։ Հիտլերն այնտեղ ամուսնացել է Եվա Բրաունի հետ 1945 թվականի ապրիլի 29-ին՝ ինքնասպանությունից 40 ժամ առաջ։ Պատերազմից հետո գրասենյակի և՛ հին, և՛ նոր շենքերը հողին են հավասարեցրել սովետները։ Ստորգետնյա համալիրը հիմնականում անխաթար է մնացել մինչև 1988-1989 թվականները՝ չնայած քանդման որոշ նախկին փորձերին։ Հին բունկերային համալիրի պեղված հատվածները հիմնականում ավերվել են Բեռլինի այդ տարածքի վերակառուցման ժամանակ։ Այդ վայրը մնացել է անհայտ` առանց տարբերիչ նշանների մինչև 2006 թվականը, երբ տեղադրվել է փոքրիկ հուշատախտակ՝ սխեմատիկ գծապատկերով։ Բունկերի որոշ միջանցքներ դեռ կան, բայց փակ են հանրային այցելության համար։