ծով From Wikipedia, the free encyclopedia
Ֆլորես (ինդոն.՝ Laut Flores), Խաղաղ օվկիանոսի միջկղզային ծով, Սուլավեսի կղզու հարավային ծայրամասի միջև, հարավում՝ Կաբիա, Սումբավա և Ֆլորես կղզիները[1]։
Ֆլորես | |
---|---|
Տեսակ | ծով |
Երկիր | Ինդոնեզիա |
Խորություն | 5140 մետր |
Մակերես | 240 000 կմ² |
Մասն է | Հնդկական օվկիանոս |
Ավազանի երկիր | Ինդոնեզիա |
Լիճ հոսող գետ | Sumbawa River? |
Ծագումով պորտուգալացի նավաստիներն այդպես են անվանել համանուն կղզին բուսականության, այսինքն՝ բուսական աշխարհի հարստության համար։ Արևմուտքում սահմանակից է Ճավայի և Բալի ծովերին, դեպի արևելք՝ Բանդա ծովին։ Ծովը հարուստ է բազմաթիվ հրաբխային կղզիներով, հատկապես հարավային մասում[2]։
Ֆլորես ծովի տարածքը կազմում է 115 հազար կմ²[1]։ Միջին խորությունը՝ 1522 մ, առավելագույնը՝ 5234 մ[1]։ Մակերևութային ջրերի ջերմաստիճանը 26 °C-ից (օգոստոս, սեպտեմբեր) մինչև 28,8 °C (նոյեմբեր)[1]։ Աղիությունը 32,0-34,6‰ է[1], անձրևային եղանակին՝ 32-33 ‰, հատակի ջերմաստիճանը 3,5 °C։
Մակերևութային հոսանքները հարավային կամ արևմտյան են[1]։ Մակընթացությունները անկանոն կեսօրյա են, դրանց մեծությունը մինչև 2,3 մ է[1]։
Ներքին նստվածքները հիմնականում հրաբխային և գլոբիգերինային տիղմային գոյացություններ են[1]։ Ծովի արևմուտքում՝ ստորջրյա սարահարթ է՝ կորալային խութերով, Ֆլորես խորջրյա կենտրոնական իջվածքը։ Սեյսմիկ ակտիվ շրջան է։ Սանգեանգ կղզում (Սումբավա կղզու հյուսիսարևելյան ափի մոտ) է գտնվում Ապի-Սլաու հրաբուխը, որը Ինդոնեզիայի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է՝ 1949 մ բարձրությամբ։
Զարգացած է ձկնորսությունը, հայտնի են Բոնտինե (Սուլավեսի) և Սումբավա (Սումբավա) նավահանգիստները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.