Ֆիջի
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիջիի Կղզիների Հանրապետությունը (անգլ.՝ Republic of the Fiji Islands) կամ պարզապես Ֆիջին, գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում՝ Ֆիջի կղզեխմբի վրա[1], Վանուատուից դեպի արևելք, Տոնգայից դեպի արևմուտք և Տուվալուից հարավ։
Ֆիջի Republic of Fiji Matanitu ko Viti फ़िजी | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | կղզային պետություն, ինքնիշխան պետություն, ունիտար պետություն, կղզեխմբային պետություն և երկիր | ||||
Ներառում է | Կենտրոնական շրջան[2], Eastern Division?[2], Western Division?[2], Northern Division?[2] և Ռոտումա[3][2] | ||||
Պետական լեզու | անգլերեն[3], Ֆիջիերեն[3] և Fiji Hindi? | ||||
Մայրաքաղաք | Սուվա[3] | ||||
Օրենսդիր մարմին | Parliament of Fiji? | ||||
Երկրի ղեկավար | Ուիլյամ Կատոնիվերե | ||||
Կառավարության ղեկավար | Սիթիվենի Ռաբուկա | ||||
Մակերես | 18 274 կմ² | ||||
Ազգաբնակչություն | ▲926 276 մարդ (2018) | ||||
Խտություն | 46,4 մարդ/կմ² | ||||
Հիմն | God Bless Fiji?[3] | ||||
Կարգախոս | Rerevaka na Kalou ka Doka na Tui, Fear God and honour the Queen, Бой се от Бога, почитай кралицата և Where Happiness Finds You | ||||
Հիմնադրված է | 1970 թ. | ||||
Արժույթ | Ֆիջիի դոլար | ||||
Կենտրոնական բանկ | Reserve Bank of Fiji? | ||||
Ժամային գոտի | UTC+12 և Pacific/Fiji?[4] | ||||
Հեռախոսային կոդ | +679[3] | ||||
Ինտերնետ-դոմեն | .fj[3] | ||||
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,73[5] | ||||
fiji.gov.fj/Home(անգլ.) |
Ֆիջի կղզեխումբը բաղկացած է ավելի քան 300 կղզիներից։ Խոշորներն են Վիտի Լևուն և Վանուա Լևուն։ Կղզիների հիմքը կազմված է գրանիտներից, գնեյսներից և հնագույն բյուրեղային ապարներից՝ տեղ-տեղ ծածկված երրորդականի ապարներով (ավազաքարեր, բազալտներ, անդեզիտներ)։
Ափերը կտրտված և շրջապատված են կորալային խութերով։ Խոշոր կղզիների ռելիեֆում գերակշռում են լեռնաշղթաներով կտրտված սարավանդները (բարձրությունը՝ մինչև 1322 մ, Վիտի Լևու կղզի), ափերին կան կուտակումային նեղ հարթավայրեր։ Խոշոր գետերն են՝ Ռևա, Վաինիմբուկա, Մբա։ Կլիման խոնավ արևադարձային օվկիանոսային է, միջին ամսական ջերմաստիճանը՝ 25-28 °C։ Տարեկան տեղումները 1500-4000 մմ են։ Տիրապետում են բերրի կարմրահողերը։ Տարածվում են խոնավ արևադարձային անտառները, տեղ-տեղ՝ մարդու միջամտությամբ առաջացած սավաննաները։
Ֆիջիի ժամանակակից անվանումը ծագել է երկրի գլխավոր կղզու անվանումից՝ Վիտի-Լևուից, իսկ ավելի կոնկրետ կղզու տոնգայական արտասանությունից։ Տոնգա կղզու բնակիչները հնագույն ժամանակներից ունեին սերտ կապեր Ֆիջիցիների հետ, որոնք տարածաշրջանում համարվում էին խիզախ զինվորներ և դաժան կանիբալներ, իսկ նրանց զենքերը և այլ արտադրանքները մեծ պահանջարկ ունեին։ Ֆիջիցիները իրենց երկիրը անվանում էին «Վիտի» (Fiji), սակայն տոնգացիներն այն անվանեցին «Ֆիսի» (Long-ton): Այս կղզին հայտնի դարձավ եվրոպացիների մոտ ճանապարհորդ Ջեյմս Կուկի շնորհիվ, ով առաջին անգամ քարտեզի վրա նշեց կղզու ժամանակակից կղզիների անվանումը՝ Ֆիջի (Fiji)[6]:
Ֆիջին բնակեցվել է մոտավորապես 3,5 հազար տարի առաջ կենտրոնական Վանուատուից տեղափոխված մի քանի միգրացիոն խմբերով։ Եվրոպացիների հայտնվելը կղզում տեղի բնակչությունը լավ չընդունեց։ Հաճախ միջցեղային կռիվներ էին ընթանում։
Ֆիջի կղզեխումբը հայտնաբերվել է 1642 թվականին հոլանդացի ծովագնաց և ճանապարհորդ Աբել Թասմանի կողմից, սակայն անցավ ավելի քան մեկ ու կես դար մինչև եվրոպացիները բնակություն հաստատեցին Ֆիջի կղզեխմբում։ Կղզի տեղափոխված առաջին եվրոպացիները փախստական դատապարտյալներ էին, վաճառականներ, ծովագնացներ և այլն։ Հետո եկան միսիոներները։ 1860-ական թվականներից եվրոպացիները Ֆիջիում ստեղծեցին բամբակի պլանտացիաներ, իսկ 1870-ական թվականներից սկսած, կապված բամբակի էժանացման հետ, բամբակի փոխարեն ֆիջիցիները սկսեցին շաքարի արտադրությամբ զբաղվել։
Ֆիջիի պետականության ստեղծողը համարվում է Տակոմբաուն (Ռատու Սերու Էպենիսա Տակոմբաու), ով տանում էր Ֆիջին դեպի ժամանակակից աշխարհ։ Նախկին մարդակերը, հրաժարվելով իր ուենցած իշխանությունից, ընդունում է քրիստոնեություն։ Նա ստեղծեց առաջին պառլամենտը միասնական պետությունում։ 1871-ից մինչև 1874 թվականը Տոկամբաուն առաջին թագավորն էր անկախ և միասնական Ֆիջիում։ 1874 թվականին նա հրաժարվեց իր թագավորական իշխանությունից, որպեսզի Բրիտանիան կարողանա լուծել սոցիալական և տնտեսական տարբեր խնդիրներ։ Տակոմբաուն նույնիսկ հրաժարականից հետո կղզու ամենահարգված մարդկանցից մեկն էր։ Նրան անվանում էին նաև « Բարձրագույն ցեղապետ»։
Ֆիջիի կղզիների մեծ մասը ծածկված է խիտ բուսականությամբ։ Ափամերձ տարածքներում հաճախ հանդիպում է մանգրային թփուտներ, բազմաքանակ խութային գոյացություններ[7]։ Ֆիջիում կան խոնավ արևադարձային անտառներ և սավաններ։ Տեղի ֆաունան համարվում է Ֆիջիի մաս կազմող հնարևադարձային ֆլորիստիկայի թագավորության Հնդկամալայան ենթաթագավորություն։ Այդ պատճառով Ֆիջիի բուսականության 90% հանդիպում է նաև Պապուա Նոր Գվինեաում[8]։ Ֆիջիի բուսականության մի մասն էլ հանդիպում է Ավստրալիայում, Հավայան կղզիներում, Նոր Կալեդոնիաում, Նոր Զելանդիայում և ֆրանսիական Պոլինեզիայում։ Մանգրային բուսականությամբ պատված տարածքը զբաղեցնում է 42000 հեկտար։ Մանգրային անտառների մեծամասնությունը հանդիպում են այնպիսի խոշոր դելտաներում, ինչպիսիք են ֆիջի գետի մաս կազմող, Մբան, Ռևան, Նանդին և Լամբասան, կամ կղզու քամոտ տարածքներում, պաշտպանված խութերով[9]։ Կան բուսականության շատ էնդեմիկ տեսակներ, որոնք մինչև օրս գրանցված չեն։
Պետական լեզուն Ֆիջիում անգլերեն է ու ֆիջիերենը։
Քրիստոնյաները երկրում 64,5 % են, հինդուիստները 27,9 %, մուսուլմանները 6,3 %, սիկհեր 0,3 % , աթեիստները և այլ կրոնական փոքրամասնությունները 1 % (համաձայն 2007 թվականի տվյալների)
Մարզերը իրենց հերթին բաժանվում են շրջանների (14 շրջան)՝ Կանդաու, Լաու, Լոմաիվիտի, Մբա, Մբաուա, Մատուատա, Նաիտասիրի, Նամոսի, Նանդրոնգա-Նավոսա, Ռա, Ռեվա, Սեռուա, Տաիլեվու և Տակաունդռովե։
Ռոտումա կղզին ունի կախյալ դիրք Ֆիջիից։
Տարածաշրջան | № | Տարածք | Տարածք,
կմ² |
Բնակչություն[10], մարդ (2007 год) | Բնակչության խտությունը,
մարդ/կմ² |
Ադմինիստրատիվ կենտրոն |
---|---|---|---|---|---|---|
Արևելյան մարզ | 1 | Կանդավու | 478 | 10 167 | 21,27 | Վունիսեա |
2 | Լաու | 487 | 10 683 | 21,94 | Տուբոու | |
3 | Լոմաիվիտտի | 411 | 16 461 | 40,05 | Լեվուկա | |
Արևմտյան մարզ | 4 | Մբա | 2634 | 231 760 | 87,99 | Մբա |
5 | Նանդրոնգա-Նավոսա | 2385 | 58 387 | 24,48 | Սինգատոկա | |
6 | Ռա | 1341 | 29 464 | 21,97 | Վաիլեկա | |
Հյուսիսային մարզ | 7 | Մատուատա | 2004 | 72 441 | 36,15 | Լամբասա |
8 | Մբուա | 1379 | 14 176 | 10,28 | ? | |
9 | Տակաունդրովե | 2816 | 49 344 | 17,52 | Սավուսավու | |
Կենտրոնական մարզ | 10 | Նաիտասիրի | 1666 | 160 760 | 96,49 | Նասինու |
11 | Նամոսի | 570 | 6898 | 12,10 | Նավուա | |
12 | Ռեվա | 272 | 100 787 | 370,54 | Սուվա | |
13 | Սերուա | 830 | 18 249 | 21,99 | Սերուա | |
14 | Տաիելվու | 755 | 55 692 | 73,76 | Նաուսորի | |
Կախյալ տարածք | 15 | Ռոտումա | 46 | 2002 | 43,52 | Ախաու |
Ընդհանուր | 18 074 | 837 271 | 45,82 | |||
Միջին | 1204,93 | 55 818,06 | 59,116875 |
Մելանեզական տարածաշրջանում գտնվող Ֆիջին ունի հրաբխային և կորալային ծագում, որը գնտվում է Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան հատվածում։ Երկրի մայրաքաղաքը Սուվան է, որը գտնվում է մոտավորապես 1770 կիլոմետր հեռավորության վրա Նոր Զելանդիայից և մոտավորապես 4450 կիլոմետր հեռավորության վրա ԱՄՆ-ի նահանգ Հավայից[11]։ Ֆիջիին մոտ գտնվող կղզեխմբերն են Ֆուտունայի կղզիները, Տոնգա կղզին և Վանուատուն։ Ֆիջիի ընդհանուր տարածքը կազմում է 18274 քառակուսի կիլոմետր[12]։ Երկիրը կազմված է 332 կղզիներից, որոնցից բնակելի է մոտավորապես մեկ երրորդ մասը[13]։ Բնակչության 70%-ը բնակվում է Վիտի-Լևու կղզում։ Այնտեղ են գտնվում Ֆիջիի երեք գլխավոր քաղաքները՝ Սուվան, Նանդին և Լաուտոկան, ինչպես նաև գլխավոր օդանավակայանը։ Մյուս խոշոր կղզիներն են Տավեունին (470 կիլոմետր քառակուսի), Կանդավուն (411 կիլոմետր քառակուսի), Նգաուն և Կորոն[12]։
Ֆիջիի կղզիներում կան ցինկի, ոսկու, պղնձի, կապարի և այլ մետաղների զգալի պաշարներ։ Օրինակի համար 1970-ական թվականներին կատարած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Սինգատոկա և Մբա քաղաքների մոտակայքում կան հանքաքարեր, որոնց բաղադրության 57-58%-ը երկաթ է, 6.7-7.5%-ը տիտանի օքսիդ է իսկ մնացած մասը քրոմ[14] և այլ ապարներ։ Չնայած դրան, անարդյունավետ հանքաքարի մշակման պատճառով ստանում են միայն ոսկի և արծաթ։ Ոսկին մշակվում և արդյունահանվում է երկրից սկսած 1933 թվականից։
Ընդհանուր կյանքի տևողությունը | |||
---|---|---|---|
Տարի | Տղամարդ | Կին | Ընդհանուր |
1996 | 64,5 | 68,7 | 66,6 |
2007 | 65,2 | 69,5 | 67,4 |
2008 | 65,1 | 68,4 | 66,7 |
2009 | 65,9 | 68,5 | 67,2 |
2010 | 66,2 | 69,1 | 67,6 |
Ֆիջիի բնակչության աճի դինամիկան
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.