![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/da/Fishguard_West_Street.jpg/640px-Fishguard_West_Street.jpg&w=640&q=50)
Ֆիշգարդ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիշգարդը (վալլիերեն՝ Abergwaun), ափամերձ քաղաք է Ուելսի հարավ-արևմուտքում, Փեմբրոքշիր տարածաշրջանում։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թիվը կազմել է 3419 մարդ։ Ուելսի Ֆիշգարդ և Գուդվիք համայնքը 2001 թվականին ունեցել է 5043 բնակիչ, իսկ 2011 թվականին՝ 5407։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | ||
---|---|---|
Ֆիշգարդ | ||
անգլ.՝ Fishguard[1] վալլիերեն՝ Abergwaun[1] | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Fishguard and Goodwick? | |
Հեռախոսային կոդ | 01348 | |
Փոստային դասիչ | SA65 | |
| ||
Փակել
Քաղաքը բաժանված է երկու մասի․ հիմնական քաղաք և Ցածրադիր Ֆիշգարդ։ Այն գտնվում է մի խոր հովտում, որտեղ Գվուա գետը հանդիպում է ծովին։ Քաղաքի անունը ուելսերենից թարգմանաբար նշանակում է «Գվուա գետի ափ»։ Այն տիպիկ ձկնորսական գյուղ է փոքր նավամատույցով։ Բնակավայրը ձգվում է մինչև հյուսիսային լանջի հովիտ։
Հիմնական քաղաքում կա մի ծխական եկեղեցի, նավահանգիստ։ Քաղաքի արևմտյան հատվածը նայում է Գուդվիքին։ Ֆիշգարդն ու Գուդվիքը «զույգ քաղաքներ» են՝ միևնույն համայնքային խորհրդով։