![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b8/Finn_B%25C3%25A1lor_Backstage_cropped.jpg/640px-Finn_B%25C3%25A1lor_Backstage_cropped.jpg&w=640&q=50)
Ֆին Բալոր
From Wikipedia, the free encyclopedia
Ֆերգալ Դևիթ[2] (անգլ.՝ Fergal Devitt, հուլիսի 25, 1981(1981-07-25), Բրեյ, Ուիքլոու, Լենստեր, Իռլանդիա), իռլանդացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպության «Raw» ապրանքանիշում` Ֆին Բալոր (իռլ.՝ Finn Bálor) ռինգային անվամբ։ «WWE»-ում անցկացրած ժամանակահատվածում մեկական անգամ նվաճել է NXT և WWE ունիվերսալ չեմպիոնական տիտղոսները։
Ֆին Բալոր Finn Bálor | |
---|---|
![]() | |
Իրական անուն | Ֆերգալ Դևիթ Fergal Devitt |
Ռինգային անուն(ներ) | C.T.U Ռենջեր Ռեդ (II)[1] Ֆերգալ Դևիթ[2] Ֆին Բալոր Պեգասուս տղա (II)[2] Արքայազն Դևիթ |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 86 կգ[2] |
Հայտարարվող հասակ | 1,80 մ[2] |
Ծննդյան թվական | հուլիսի 25, 1981 (42 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Ապրելավայր | ![]() |
Մարզիչ | «NWA UK Hammerlock» Անդրե Բեյքեր Ջոնի Մոս Ջոն Ռայան «New Japan Inoki Dojo» |
Դեբյուտ | 2000 |
Առավել նշանակալի կարիերա է ունեցել ճապոնական «New Japan Pro Wrestling» (NJPW) կազմակերպությունում, որտեղ ելույթ ունենալու տարիներին երեք անգամ նվաճել է IWGP առաջին ծանրքաշային չեմպիոնական տիտղոսը և վեց անգամ՝ IWGP առաջին ծանրքաշային թիմային չեմպիոնական տիտղոսը։ Տիտղոսային նվաճումներից զատ, 2010 և 2013 թվականներին հաղթել է«Best of the Super Juniors» կոչվող մրցույթը։
Կարճատև ելույթներ է ունեցել մեքսիկական «Consejo Mundial de Lucha Libre» (CMLL) լուչա լիվրեի առաջնությունում, որտեղ մեկ անգամ հռչակվել է NWA աշխարհի պատմական միջինքաշային չեմպիոն։ Հանդես է եկել նաև «NWA UK Hammerlock», «NWA Pro», «New England Championship Wrestling», «Pro Wrestling Guerrilla» և մի շարք այլ կազմակերպությունում։