տաք ջրի մեկանգամյա նեղուցի եղանակով պատրաստված սուրճը ֆիլտրի վրա գտնվող աղացած սուրճի շերտի միջոցով From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլտրացված սուրճ[1], սուրճ, որը պատրաստվում է ֆիլտրի վրա աղացած սուրճին տաք ջուր լցնելու (մեկ անգամ) մեթոդով։ Ֆիլտրը թույլ է տալիս, որ ջուրն անցնի աղացած սուրճի միջով, և զտում է սուրճի մասնիկներն այնպես, որ դրանք չհայտնվեն պատրաստի ըմպելիքի մեջ։ Ջուրը լցվում է ձեռքով կամ կաթիլային սրճեփն ինքն ավտոմատ ապահովում է այդ գործընթացը։
Սուրճի պատրաստման գրեթե բոլոր եղանակների ժամանակ (բացառությամբ ջազվեի և էլի մի քանի դեպքերում) օգտագործվում է ֆիլտր, բայց ֆիլտրացված սուրճը մնացած բոլորից տարբերվում է նրանով, որ ջուրն ինքնահոս կերպով է հոսում՝ զուտ ծանրության ուժի ազդեցությամբ[1]։
Սուրճի ֆիլտրը թղթե սկավառակի (կլոր թղթի) տեսքով, որը տեղադրվում է ալյումինե[1] բաժակի մեջ, հորինել է Դրեզդենից 35-ամյա տնային տնտեսուհի Մելիտա Բենցը, որը փորձել է որպես ֆիլտր իր որդու տետրի ծծան թուղթը։ 1908 թվականի հունիսի 20-ին նա ստացել է արտոնագիր սուրճի ֆիլտրի[2] օգտակար մոդելի համար։ 73 պֆենիգ մեկնարկային կապիտալով, Մելիտան ամուսնու՝ Ուգոյի հետ միասին հիմնել է սուրճի ֆիլտրեր արտադրող Melitta ընկերությունը։ Մելիտա Բենցի գյուտից առաջ սուրճի նստվածքը զտելու համար կային մետաղական և կերամիկական սարքեր, ինչպես նաև օգտագործում էինկտավը որպես ֆիլտր։
Արտադրության նյութեր. թուղթ, գործվածք, ոչ գործվածքային նյութեր, պլաստիկ, մետաղ, կերամիկա։ Ֆիլտրերը լինում են միանգամյա օգտագործման (օրինակ՝ թղթե) և բազմակի օգտագործման (մաղի նման կամ անցքեր ունեցող դիսկի՝ պլաստիկից, մետաղից, կերամիկայից)։ Ըստ անցքերի չափի՝ բարակ (թղթե, անտեսանելի ծակոտիներով), միջին (ցանցի տեսքով) և կոպիտ (անցքերով թիթեղի տեսքով)։
Աղացած սուրճը դրվում է ֆիլտրի վրա, ապա ավելացվում է ջուրը (դանդաղ կամ միանգամից)։ Ջուրն ինքնահոս անցնում է սուրճի միջով և վերցնում է նրանից բոլոր լուծվող նյութերը։ Պատրաստի ըմպելիքը հոսում է ցած և լցվում ամանի մեջ։ Միանգամյա ֆիլտրը սուրճի նստվածքով դեն է նետվում, իսկ բազմակի օգտագործման ֆիլտրը մաքրվում է սուրճից և լվացվում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.