![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/26/Phylicia_Rashad_1998a_%2528cropped%2529.jpg/640px-Phylicia_Rashad_1998a_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Ֆիլիսիա Ռաշադ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլիսիա Ռաշադ (անգլ.՝ Phylicia Rashād, հունիսի 19, 1948(1948-06-19)[1][1][2], Հյուստոն, Տեխաս), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, որը հայտնի է դարձել «Քոսբիի շոուն» (1984-1992) հռչակավոր սիթքոմում խաղացած դերով։
![]() անգլ.՝ Phylicia Rashad | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 19, 1948(1948-06-19)[1][1][2] (76 տարեկան) |
Ծննդավայր | Հյուստոն, Տեխաս |
Կրթություն | Հովարդի համալսարան, Jack Yates High School? և Փերշինգ միջին դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր, դերասանուհի, երգչուհի և թատերական ռեժիսոր |
Ծնողներ | մայր՝ Vivian Ayers Allen? |
Ամուսին(ներ) | Victor Willis? և Ahmad Rashad? |
Երեխա(ներ) | Condola Rashād? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Alpha Kappa Alpha |
2004 թվականին Ռաշադը դարձել է առաջին աֆրոամերիկացի դերասանուհին, որը «Չամիչը արևի տակ» պիեսում խաղացած դերով «Պիեսում լավագույն կանացի դերի համար» կատեգորիայում շահել է «Թոնի» մրցանակ[5][6]։ 2008 թվականին գլխավոր դեր է խաղացել պիեսի հեռուստատեսային էկրանավորման մեջ և առաջադրվել «Էմմի» մրցանակի՝ «Մինի-սերիալում կամ ֆիլմում լավագույն դերասանուհի», «Հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում լավագույն կանացի դերի համար ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի» կատեգորիաներում, արժանացել է նաև Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիայի մրցանակին։