Ֆիլիպ II Հաբսբուրգ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլիպ II Հաբսբուրգ (իսպ.՝ Felipe II, մայիսի 21, 1527[1][2], Palacio de Pimentel, Վալյադոլիդ[2] - սեպտեմբերի 13, 1598[3][2][4][…], Էլ Էսկորիալ, Սան Լորենսո դե Էլ Էսկորիալ[5]), Իսպանիայի թագավոր 1556 թվականից, Հաբսբուրգների դինաստիայից։ Կարլ V որդին։
Ֆիլիպ II Հաբսբուրգ | |
---|---|
Ծնվել է՝ | մայիսի 21, 1527[1][2] |
Ծննդավայր | Palacio de Pimentel, Վալյադոլիդ[2] |
Մահացել է՝ | սեպտեմբերի 13, 1598[3][2][4][…] (71 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Էլ Էսկորիալ, Սան Լորենսո դե Էլ Էսկորիալ[5] |
էլ-Էսկորիալ արքունի եկեղեցի | |
Երկիր | Իսպանիա և Պորտուգալիայի թագավորություն |
Տոհմ | Իսպանիայի Հասբուրգների տոհմ և Հաբսբուրգյան Իսպանիա |
կառավարիչ | |
Հայր | Կառլոս V կայսր[6] |
Մայր | Իզաբելլա Պորտուգալացի[6] |
Երեխաներ | Carlos, Prince of Asturias?, Իզաբելլա Կլարա Եվգենիա, Կատալինա Միկելա Ավստրիացի, Ferdinand, Prince of Asturias?, Infante Carlos Lorenzo of Spain?, Diego, Prince of Asturias?[6], Ֆիլիպ III և Infanta Maria of Spain? |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Ֆիլիպ II գահակալությունը բնորոշվում է իսպանական բացարձակ միապետության հետագա ուժեղացմամբ։ Կաստիլիան, Վալենսիան, Կատալոնիան, Արագոնը մասամբ զրկվում են միջնադարյան ազատություններից։ Աջակցել է ինկվիզիցիային, պայքարել բողոքականության և հերետիկոսների դեմ, հալածել մորիսկներին (Ռեկոնկիստայից հետո Իսպանիայում մնացած արաբական տարր)։
Ուժեղացրել է ֆեոդալամիապետական ճնշումը Նիդերլանդներում, որով արագացրել է Նիդերլանդական բուրժաական հեղափոխությանը XVI դար դարում։ 1581 թվականին Ֆիլիպ II հաջողվել է իր տիրույթներին միացնել Պորտուգալիան։
Նրա աջակցությամբ Մարի Թյուդորը՝ ով 1554 թվականից դարձավ իր կինը, Անգլիայում հալածել է Ռեֆորմացիայի կողմնակիցներին։ Անգլիա ներխուժելու նպատակով 1588 թվականին ստեղծվել է մեծ նավատորմ («Անհաղթ արմադա»), որի ջախջախումը խարխլել է Իսպանիայի ռազմածովային հզորությունը։
Նրա օրոք Իսպանիայի կողմից մղվող անվերջ պատերազմները, հարկային լուծը, գների ահռելի աճն արագացրել են երկրի բնակչության աղքատացումը, կործանարար հետևանքներ ունեցել իսպանական տնտեսության համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.