![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2b/Philip_Dybvig_-_Nobel_2022_Group_-_52637857287_%2528cropped%2529.jpg/640px-Philip_Dybvig_-_Nobel_2022_Group_-_52637857287_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Ֆիլիպ Դիբվիգ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլիպ Հ. Դիբվիգ (անգլ.՝ Philip H. Dybvig, մայիսի 22, 1955(1955-05-22), Գեյնսվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ[1]), ամերիկացի տնտեսագետ։ Նա հանդիսանում է Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի Օլինի բիզնես դպրոցի բանկային և ֆինանսների պրոֆեսոր։ Դիբվիգը Բեն Բերնանկեի և Դուգլաս Դայմոնդի հետ միասին արժանացել է 2022 թվականի Ալֆրեդ Նոբելի հիշատակի տնտեսագիտության մրցանակին՝ «Բանկերի և ֆինանսական ճգնաժամերի հետազոտությունների համար»[7]։
Ֆիլիպ Դիբվիգ անգլ.՝ Philip H. Dybvig | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 22, 1955(1955-05-22) (69 տարեկան) Գեյնսվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | տնտեսագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Փրինսթոնի համալսարան[2], Եյլի համալսարան[2], Վաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում[2] և Southwestern University of Finance and Economics?[2] |
Գործունեության ոլորտ | տնտեսություն, բանկային գործ[3], Ֆինանսներ[3] և տնտեսագիտություն[3] |
Ալմա մատեր | Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն (1976)[2] և Եյլի համալսարան (1979)[4][2] |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5] |
Գիտական ղեկավար | Stephen Ross?[4] |
Պարգևներ | |
![]() |
Ստացել է մաթեմատիկայի և ֆիզիկայի բակալավրի աստիճան Ինդիանայի համալսարանում (1976)։ Եյլի համալսարանում ստացել է տնտեսագիտության մագիստրոսի (1978) և դոկտորի (1979) աստիճաններ։
Դիբվիգը մասնագիտանում է ակտիվների գնահատման, ներդրումների և կորպորատիվ կառավարման մեջ[8]։ Նա նախկինում եղել է Եյլի համալսարանի պրոֆեսոր և Փրինսթոնի համալսարանի դոցենտ։ Դիբվիգը 2002-2003 թվականներին եղել է Արևմտյան ֆինանսական ասոցիացիայի նախագահ և եղել է մի քանի ամսագրերի խմբագիր կամ խմբագրի օգնական, ներառյալ Review of Financial Studies, Journal of Economic Theory, Finance and Stochastics, Journal of Finance, Journal of Financial Intermediation, Journal of Financial and Quantitative Analysis и Review of Financial Studies[9]։
Դիբվիգը հայտնի է Դուգլաս Դայմոնդի հետ իր աշխատանքով՝ Դայմոնդ-Դիբվիգ խուճապ բանկային մոդելով[10]։