Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (շվեդ.՝ Nobelpriset i fysik), Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիայի կողմից ֆիզիկայի տարբեր ոլորտների ֆիզիկոսներին տրվող ամենամյա մրցանակ։ Ըստ Ալֆրեդ Նոբելի (մահացել է 1896 թվականին[1]) կտակի տրվող հինգ մրցանակներից մեկը, որը տրվում է ֆիզիկայի բնագավառում բացառիկ ներդրում ունեցած անձանց[2]։ Ըստ Նոբելի կտակի՝ մրցանակը կառավարում է Նոբելյան հիմնադրամը և տրվում է Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիայի կողմից ընտրված՝ հինգ հոգուց բաղկացած հանձնաժողովի կողմից[3]։ Մրցանակը տրվում է Ստոկհոլմում ամենամյա հանդիսավոր արարողության ժամանակ՝ Ալֆրեդ Նոբելի մահվան տարելիցին՝ դեկտեմբերի 10-ին[4]։ Մրցանակը բաղկացած է մեդալից, դիպլոմից և դրամական պարգևից[5]։