From Wikipedia, the free encyclopedia
Ֆիերի (ալբաներեն՝ Fieri), քաղաք և համայնք (ալբ․՝ bashkia) Ալբանիայի հարավարևմտյան մասում, Ադրիատիկ ծովից 16 կիլոմետր դեպի արևելք և երկրի մայրաքաղաք Տիրանայից շուրջ 100 կիլոմետր դեպի հարավ։ Նույնանուն մարզի և շրջանի (գավառի) վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 619,90 կմ² տարածք[2]։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով համայնքի բնակչության թվաքանակը եղել է 120.655, բուն քաղաքինը՝ 55.845[3][4]:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ֆիերի | |||
| |||
Երկիր | Ալբանիա | ||
Համայնք | Ֆիեր | ||
Մակերես | 78 կմ² | ||
ԲԾՄ | 20±1 մետր | ||
Բնակչություն | ▼55 845 մարդ (հոկտեմբերի 1, 2011)[1] | ||
Ժամային գոտի | կենտրոնաեվրոպական ամառային ժամ և Կենտրոնական եվրոպական ժամանակ | ||
Հեռախոսային կոդ | 34 | ||
Փոստային դասիչ | 9301–9305 | ||
Պաշտոնական կայք | bashkiafier.gov.al | ||
| |||
Ֆիերիի մերձակայքում են ընկած Իլլիրական Ապոլոնիա և Բիլլիս հնագույն քաղաքների ավերակները։ Ուսումնասիրողներից շատերի կարծիքով՝ Ֆիերին հիմնադրել են Հին Հունաստանից՝ Կորնթոսից ու Կորֆուից եկած հույները մեր թվականությունից առաջ 588 թվականին[5] ՝ մինչ այդ իլլիրիական ցեղերով բնակեցված վայրում[6]։ Ըստ մեկ այլ վարկածի՝ քաղաքը 19-րդ դարում հիմնել են Ալբանիայում հայտնի Վրիոնի տոհմի ներկայացուցիչները՝ որպես առևտրի կենտրոն։ Ֆիերիի կարևորագույն պատմաճարտարապետական հուշարձաններից է նաև Արդենիցա մենաստանը՝ միջնադարյան ուղղափառ վանքով։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այս բնակավայրով է անցել Ալբանիայով նահանջող սերբական զորքը[7]։ Ներկայումս քաղաքում սերբերի համայնք կա և գործում է նրանց հիմնած Јединство միավորումը[8]։
Ժամանակի ընթացքում Ֆիերին դարձել է արդյունաբերական խոշոր կենտրոն, որտեղ զարգացած է հատկապես ասֆալտի, նավթամշակման և քիմիական արդյունաբերությունը։
Ըստ առաջ քաշված վարկածների՝ քաղաքի անվանումն առաջացել է ալբաներեն fern կամ իտալերեն fiera բառից, որ նշանակում է տոնավաճառ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.