From Wikipedia, the free encyclopedia
Ֆիբրոադենոմա, կրծքագեղձի բարորակ ուռուցք է։ Ադենոմայից տարբերվում է նրանով, որ գեղձային պարենքիմի վրա ունի շարակցական ստրոմա։ Կրծքագեղձի ֆիբրոադենոմայի առաջացման պատճառները հստակ բացահայտված չեն։
Ֆիբրոադենոմա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն և գինեկոլոգիա |
ՀՄԴ-9 | 217 |
Breast fibroadenomas Վիքիպահեստում |
Ֆիբրոադենոմաները երբեմն անվանում են կրծքի մկներ կամ կրծքի մուկ՝ կրծքում բարձր շարժունակության պատճառով[1]։
Հայտնաբերման գագաթնակետը 20-30 տարեկանն է։ Սակայն առանց ախտանշանների ֆիբրոադենոման կարող է առաջին անգամ հայտնաբերվել ավելի ուշ տարիքում՝ պրոֆիլակտիկ հետազոտության արդյունքում։
Տարբերակում են ֆիբրոադենոմայի հետևյալ տեսակները՝ հասուն ֆիբրոադենոմներ (ամբողջական ձևավորված կապսուլայով, խիտ-առանձգական կառուցվածքով, դանդաղ աճով կամ ընդհանրապես չմեծացող) և անհաս (փափուկ-առաձգական կառուցվածքով, պրոգրեսիվ աճի հակումով)։
Հասուն ֆիբրոադենոմաները հանդիպում են, մեծ մասամբ, 20-40 տարեկանում։ Անհաս Ֆիբրոադենոմաները հանդիպում են աղջիկների մոտ՝ սեռական հասունության շրջանում։ Այս ֆիբրոադենոմաները կարող են ինքնուրույն դեգեներացվել՝ առանց որևէ բուժման, դաշտանի ցիկլի կարգավորման հետ։
Ֆիբրոադենոման ունի բնորոշ կլինիկական պատկեր.
Գնդիկները (հանգույցները) ցավ չեն առաջացնում և ազատ շարժվում են[2]։
Բնորոշ դեպք է հանդիսանում՝ հնարավորինս անցավ, պինդ, շարժուն դանդաղ աճող գնդիկի առկայությունը՝ կնոջ կրծքի մեջ[3][4][5]։
Տղամարդկանց օրգանիզմում ֆիբրոադենոմալ գոյացությունները հազվադեպ են հանդիպում, սակայն այդ դեպքերը կարող են կապված լինել հակաանդրոգեն բուժման հետ[6]։
Ճշգրիտ ախտորոշում հաստատելու համար մեծ մասամբ բավարար են հետևյալ մեթոդները.
Ախտորոշման մեջ կասկածի դեպքում կարող է օգտագործվել մամոգրաֆիա, հաստ ասեղային բիոպսիա կամ կրծքագեղձի բուժիչ-ախտորոշիչ սեկտորային մասնահատում[7]։
Բժշկի մարտավարությունը՝ ֆիբորադենոմայի բուժման ժամանակ, որոշում է ըստ ֆիբրոադենոմայի 2 հիմնական հատկանիշների.
Հիմնվելով այս փաստերի վրա, կրծքագեղձի ֆիբրոադենոմայի բուժման վիրաբուժական եղանակի ենթակա են համարվում.
Մնացած դեպքերում, ախտորոշման մորֆոլոգիական հաստատումից հետո, ֆիբրոադենոման կարելի է հետևել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.