From Wikipedia, the free encyclopedia
«Ֆերմա Պրովանսում» (անգլ.՝ Farmhouse in Provence), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1888 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 46,1 × 60.9 սմ։
Ֆերմա Պրովանսում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1888 |
բարձրություն | 46,1 սանտիմետր[1] |
լայնություն | 60,9 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Առլ[2] |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Արվեստի ազգային պատկերասրահ[1] |
հավաքածու | Արվեստի ազգային պատկերասրահ |
սեփականատեր | Արվեստի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Farmhouse in Provence by Vincent van Gogh, F565 Վիքիպահեստում |
Այսօր «Ֆերմա Պրովանսում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Արվեստի ազգային պատկերասրահում (Վաշինգտոն, ԱՄՆ)։
Մասամբ ոգեշնչվելով ֆրանսիացի նկարիչ Ադոլֆ Մոնտիչելլիից՝ Վինսենթ վան Գոգն այցելում է ֆրանսիական Պրովանս, որ ընդլայնի իր ունակություններն ու փորձը գեղանկարչության մեջ։ «Ֆերմա Պրովանսում» ստեղծագործությունը վրձնելիս նկարիչը երեսունհինգ տարեկան էր և գտնվում էր Առլում՝ Ֆրանսիայի հարավում։ Այդ շրջանը նկարչի ստեղծագործական կարիերայի գագաթնակետն էր[3][4]։
444 օրում, երբ Գոգն անցկացնում էր Ֆրանսիայի հարավում, ստեղծեց ավելի քան 200 կտավ[5]։
Եղբորը՝ Թեոյին գրած նամակում Վինսենթը հայտնում է. «Գեղանկարչությունը, ինչպես որ կա, խոստանում է ավելի նուրբ դառնալ՝ ավելի նման երաժշտությանը, և պակաս՝ քանդակագործությանը։ Եվ, ըստ ամենայնի, այն գույն է խոստանում»։
Որպես բացատրություն Գոգը ներկայացնում է, որ այդ երաժշտության մեջ գտնվելը նշանակում է լինել սփոփված[3]։
«Ֆերմա Պրովանսում» ստեղծագործությունում Վինսենթ վան Գոգն օգտագործել է երեք զույգ փոխլրացուցիչ գույներ, որոնք, հավաքվելով իրար հետ, ուժեղացրել են նկարի պայծառությունն ու գույների ուժգնությունը։ Մեկ զույգը՝ նարնջագույն և կապույտ, օգտագործվել է ցանկապատը նկարելիս, կարմիրն ու կանաչը՝ ծաղկած բույսերը, իսկ վարդագույնն ու փիրուզագույնը՝ ամպերն ու երկինքը[6][7][8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.