Հունգարացի լազերային ֆիզիկոս From Wikipedia, the free encyclopedia
Ֆերենց Կրաուշ (ծնված՝ մայիսի 17, 1962[13]), հունգարացի ֆիզիկոս, ով աշխատում է ատտովայրկյան գիտության ոլորտում։ Նա Մաքս Պլանկի քվանտային օպտիկայի ինստիտուտի տնօրեն է և Գերմանիայի Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլյան համալսարանի փորձարարական ֆիզիկայի պրոֆեսոր։ Նրա հետազոտական թիմը ստեղծել և չափել է առաջին ատտովայրկյան լույսի իմպուլսը և օգտագործել այն ատոմների ներսում էլեկտրոնների շարժումը գրանցելու համար՝ դնելով ատոֆիզիկայի սկիզբը[13]։ 2023 թվականին, Պիեռ Ագոստինիի և Անն Լը Հյուիլյե հետ համատեղ նա արժանացավ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի։
Ուշադրություն։ Հոդվածը պարունակում է չթարգմանված բաժիններ կամ հատվածներ։ Ոչ հայերեն հատված(ներ)ը անհրաժեշտ է թարգմանել կամ հեռացնել, հակառակ դեպքում հոդվածը կամ տվյալ բաժինը ենթակա է ջնջման։ |
Ֆերենց Կրաուշ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1962[1] (62 տարեկան) |
Ծննդավայր | Mór, Հունգարիա |
Քաղաքացիություն | Ավստրիա և Հունգարիա |
Կրթություն | Վիեննայի տեխնիկական համալսարան (1991), Բուդապեշտի համալսարան (1985)[2] և Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան (1985) |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր[1] (1991) և հաբիլիտացիա (1993) |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս, ֆիզիկոս-տեսաբան, միջուկային ֆիզիկոս, laser physicist և ինժեներ-էլեկտրիկ |
Աշխատավայր | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Վիեննայի տեխնիկական համալսարան, Centre for Advanced Laser Applications?[3], Max Planck Institute of Quantum Optics?[4], Max Planck Institute of Quantum Optics?[5] և Centre for Advanced Laser Applications?[6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ավստրիայի գիտությունների ակադեմիա, Եվրոպական ակադեմիա[12], Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Լեոպոլդինա |
Ferenc Krausz Վիքիպահեստում |
1981 թվականից մինչև 1985 թվականը Կրաուշը տեսական ֆիզիկա է սովորել Էյոթվոշ Լորանդի համալսարանում և էլեկտրատեխնիկա՝ Բուդապեշտի տեխնիկական համալսարանում, Հունգարիա[14]։ 1991 թվականին Ավստրիայի Վիեննայի տեխնիկական համալսարանում, Ավստրիա, նա պաշտպանել է դոկտորական թեզը[14][15]։ 1996–1998 թվականներին նա աշխատել է որպես դոցենտ[14], իսկ 1999 - 2004 թվականներին նույն ինստիտուտի էլեկտրատեխնիկայի պրոֆեսոր[14]։
2003 թվականին նա նշանակվել է Գարչինգի Մաքս Պլանկի քվանտային օպտիկայի ինստիտուտի տնօրեն[16], իսկ 2004 թվականին դարձել է Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարանի փորձարարական ֆիզիկայի ամբիոնի վարիչ[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.