Ֆերարայի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Ֆերարայի համալսարան (իտալ.՝ Università degli Studi di Ferrara, UniFe), Ֆերարա քաղաքում պետական կրթական հաստատություն (Էմիլիա Ռոմանիա, հյուսիսային Իտալիա), Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկը, որի պատմությունը սկիզբ է առնում 14-րդ դարից։ Համալսարանի կարգավիճակ է ստացել 1391 թվականին։
Ֆերարայի համալսարան իտալ.՝ Università degli Studi di Ferrara | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Կարգախոս | լատին․՝ Ex labore fructus |
Հիմնադրված է | 1391 |
Ռեկտոր | պրոֆեսոր Ջորջո զաուլի |
Ուսանողներ | 18465 (2017/2018 տարիներ)[1] |
Ընդհանուր անձնակազմ | 600 մարդ |
Անդամակցություն | ORCID[2][3], Netval Research Universities Network?[4], Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[5] և European Open Science Cloud Association?[6] |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Ֆերարա, Իտալիա |
Կայք | www.unife.it Կայք |
<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%"> | |
University of Ferrara Վիքիպահեստում |
Ուսանողների ընդհանուր քանակը կազմում է մոտավորապես 18000, որոնցից ավելի քան 1000-ն օտարերկրյա են։ Ունի 8 ֆակուլտետ։ Համալսարանական քաղաքում կան մոտավորապես 1600 մարդ, այդ թվում 1137 գիտական աշխատող[1]։ Համարվում է հեղինակավոր կրթական հաստատություններից մեկը, այդ թվում ֆիզիկայի ոլորտում։ Մտնում է Եվրոպայի համալսարանների ասոցիացիայի կազմում (European University Association, EUA):
Իտալական CIVR (Comitato di Indirizzo per la Valutazione della Ricerca) կոմիտեն, 2007 թվականի հանրային զեկույցի համաձայն, գնահատել է Ֆերարայի համալսարանը որպես կիրառական հետազոտությունների մասում լավագույն իտալական համալսարան։