Ֆեոդոր Ֆեդորովսկի
From Wikipedia, the free encyclopedia
Ֆեոդոր Ֆեոդորովիչ Ֆեդորովսկի (ռուս.՝ Фёдор Фёдорович Федоровский, դեկտեմբերի 26, 1883(1883-12-26)[1][2][3][…], Չեռնիգով, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 7, 1955(1955-09-07)[1][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս բեմանկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1951), ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947, 1947-1953 թթ. փոխնախագահ)։
Ֆեոդոր Ֆեդորովսկի ռուս.՝ Фёдор Фёдорович Федоровский | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1883(1883-12-26)[1][2][3][…] |
Ծննդավայր | Չեռնիգով, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 7, 1955(1955-09-07)[1][3][4] (71 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Ս. Ստրոգանովի անվան արվեստի և արդյունաբերության ակադեմիա (1907) |
Մասնագիտություն | նկարիչ և բեմանկարիչ |
Ժանր | բեմանկարչություն և մանկավարժություն |
Ուսուցիչ | N. N. Sobolev? |
Աշակերտներ | Isaak Rabichev? և Q111291431? |
Պարգևներ | |
Զավակներ | Nonna Fedorovna Fedorovskaja? |
Fyodor Fedorovsky Վիքիպահեստում |
Սովորել է Մոսկվայի Ստրոգանովյան կենտրոնական գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանում (1902-1907 թթ.)։ ԽՍՀՄ Մեծ թատրոնի գեղարվեստաբեմադրական մասի վարիչ, ապա նաև գլխավոր նկարիչ (1927-1929 և 1947-1953 թվականներ)։ Ձևավորել է Մեծ թատրոնում՝ Բորոդինի «Իշխան Իգոր» (1934, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941), Մուսորգսկու «Բորիս Գոդունով» (1948, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949) և «Խովանշչինա» (1950, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951), Ռիմսկի-Կորսակովի «Սադկո» (1949, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950), Լենինգրադի Ս. Մ. Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնում՝ Գլինկայի «Իվան Սուսանին» (1939), Մ. Կովալի «Եմելյան Պուգաչով» (1942, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1943) օպերաները։
Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։