![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/34/Fedor_Petrovich_Tolstoy_b.jpg/640px-Fedor_Petrovich_Tolstoy_b.jpg&w=640&q=50)
Ֆեոդոր Տոլստոյ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆեոդոր Պետրովիչ Տոլստոյ, (փետրվարի 21, 1783(1783-02-21)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 25, 1873(1873-04-25)[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս քանդակագործ, նկարիչ։
Ֆեոդոր Տոլստոյ ռուս.՝ Фёдор Петрович Толстой | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 21, 1783(1783-02-21)[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 25, 1873(1873-04-25)[1][2] (90 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1806), Jesuit College in Polotsk? (1796)[4] և Ծովային կադետական դպրոց (1802)[5][4] |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, կոմպոզիտոր, համալսարանի դասախոս, մեդալագործ և բալետմայստեր |
Ժանր | գեղանկարչություն և քանդակագործություն |
Պաշտոն | փոխնախագահ |
Անդամակցություն | Գեղարվեստի ակադեմիա |
Հայր | Pyotr Andreevich Tolstoy? |
Մայր | Elizaveta Egorovna Barbot de Marny? |
Ամուսին | Anastasiya Tolstaya?[6] և Anna Fedorovna Dudina? |
Զավակներ | Ekaterina Junge?[7] և Marya Kamenskaya? |
![]() |
Հաճախել է (1804-ից) Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան, որտեղ և դասավանդել է 1825–28-ին․ պրոֆեսոր (1842-ից), պատվավոր անդամ (1809-ից), վիցեպրեզիդենտ (1828–59) և պրեզիդենտի ընկեր (տեղակալ, 1859–68)։ Տոլստոյի նրբագեղ, անտիկ արվեստի բանաստեղծականությամբ տոգորված աշխատանքներում կլասիցիզմի սկզբունքները դրսևորվել են նոր, ռոմանտիկական մեկնաբանությամբ (Հոմերոսի «Ոդիսականի» տեսարաններով հարթաքանդակներ, մոմ, 1810, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Տոլստոյի առավել նշանակալից աշխատանքը 1812-ի հայրենական պատերազմին և ռուս բանակի 1813–14-ի արտասահմանյան արշավանքներին նվիրված 21 մեդալիոնն է (մոմ, 1814–36, Ռուսական թանգարան, Սանկտ-Պետերբուրգ, գիպս, Տրետյակովյան պատկերասրահ և այլուր)։ Պատկերազարդել է Ի․ Ֆ․ Բոգդանովիչի «Դուշենկա»-ն (1820– 1833, Տրետյակովյան պատկերասրահ, հրտ․ 1850), ստեղծել «ինտերիերների գեղանկարներ» ժանրի նկարներ, նատյուրմորտներ։