From Wikipedia, the free encyclopedia
Ֆեոդոր Օսիպովիչ Շեխտել (ռուս.՝ Фёдор Осипович Шехтель, հուլիսի 26 (օգոստոսի 7), 1859, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 7, 1926[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային ճարտարապետ։ 1902 թվականից՝ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության ակադեմիկոս։ Մոսկվայի ճարտարապետների ընկերության նախագահ (1906-1922)։
Ֆեոդոր Շեխտել | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26 (օգոստոսի 7), 1859 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 7, 1926[1][2][3][…] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Ուշագրավ աշխատանքներ | Morozova Palace?, Derozhinskaya's House? և Fyodor Schechtel house (Bolshaya Sadovaya)? |
Պարգևներ | |
Fyodor Schechtel Վիքիպահեստում |
Դասավանդել է Ստրոգանովյան գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանում (1896-1926)։ 1900-ական թվականներին եղել է «մոդեռն» ոճի ականավոր ներկայացուցիչներից։
Գործերից են՝ առևտրական տուն (1898) Կիրովի փողոցում, Ռյաբուշինսկու մենատունը (1900), Յարոսլավլյան կայարանը (1902), Գեղարվեստական թատրոնի հարդարանքը (1902, բոլորն էլ՝ Մոսկվայում)։ Հետագա կառույցները առանձնանում են ավելի ռացիոնալ և խիստ ձևերով (Վաճառականների ընկերության առևտրական տունը (1909) Մոսկվայում)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.