Ֆեյեթվիլ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆեյեթվիլ (անգլ.՝ Fayetteville. }/ˈfeɪətˌvɪl/), քաղաք ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Քումբրլենդ շրջանում (այդ շրջանի վարչական կենտրոնն է)[2]։ Առավել հայտնի է նրանով, որ այստեղ է գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի խոշորագույն ռազմական բազաներից մեկը՝ Ֆորտ Բրագը։ Բնակավայրն ընկած է Ատլանտյան օվկիանոսի մերձափնյա հարթավայրի արևմտյան մասում՝ Քեյփ Ֆիր գետի ափին, Ավազոտ բլուրներ կոչվող վայրում։
Բնակավայր | ||
---|---|---|
Ֆեյեթվիլ | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Cumberland County? | |
Հիմնադրված է | 1762 թ. | |
Մակերես | 387,425611 կմ², 382,563851 կմ² | |
ԲԾՄ | 80±1 մետր | |
Բնակչություն | ▲208 501 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Հեռախոսային կոդ | 910 | |
Պաշտոնական կայք | ci.fayetteville.nc.us(անգլ.) | |
| ||
Ֆեյեթվիլը երեք անգամ արժանացել է National Civic League-ի «Համաամերիկյան քաղաք» մրցանակին (All-America City Award): 2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 200.564[3],: 2019 թվականին այդ ցուցանիշը կազմել է 211.657 (դա 6-րդ ցուցանիշն է Հյուսիսային Կարոլինա նահանգում)։ Իսկ Ֆեյեթվիլի շուրջը ձևավորված մետրոպոլիսային տարածքում ապրողների թիվն այդ տարում հասել է 526.719-ի։ Այդպիսով՝ նա դարձել է ամբողջ նահանգում մեծությամբ հինգերորդ և վերջինիս հարավարևելյան հատվածում խոշորագույն բնակավայրը։