Ֆելիպե Պեդրել
From Wikipedia, the free encyclopedia
Ֆելիպե Պեդրել (իսպ.՝ Felipe Pedrell Sabaté, կատ.՝ Felip Pedrell i Sabaté, փետրվարի 19, 1841(1841-02-19)[2][3][4], Տորտոսա, Terres de l'Ebre, Tarragona Province, Կատալոնիա, Իսպանիա[1][4] - օգոստոսի 19, 1922(1922-08-19)[1][2][4], Բարսելոնա, Իսպանիա[1]), իսպանացի կոմպոզիտոր, երաժշտագետ։ Գեղեցիկ արվեստների իսպանական թագավորական ակադեմիայի անդամ (1895-1904)։
Ֆելիպե Պեդրել | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Pedrell |
Ի ծնե անուն | Ֆելիպե Պեդրել |
Նաև հայտնի է որպես | Pedrell |
Ծնվել է | 1841(1841) Իսպանիա |
Երկիր | Իսպանիա |
Մահացել է | 1922(1922) Բարսելոնա, Իսպանիա[1] |
Ժանրեր | Դասական երաժշտություն |
Մասնագիտություն | Կոմպոզիտոր, Երաժշտագետ |
Felip Pedrell Վիքիպահեստում |
Երգել է եկեղեցական կապելլայում, որտեղ և ստացել է երաժշտական սկզբնական կրթությունը։ 1873 թվականից աշխատել է Բարսելոնում։ 1895-1903 թվականներին դասախոսել է Մադրիդի կոնսերվատորիայում (աշակերտներից են՝ Ի․ Ալբենիսը, Է․ Գրանադոսը, Մ․ դե Ֆալյան)։ Հրատարակել է երաժշտական ամսագրեր, իսպանական դասական և ժողովրդական երաժշտության նմուշներ։ Իսպանական ժամանակակից երաժշտագիտությունը սկզբնավորվել է երաժշտական բանահյուսության («Իսպանական ժողովրդական երգեր», հ․ 1-4, 1918-1919 թվականներ, 2 հրտ․, հ․ 1-2, 1936 թվական), ինչպես և արդի իսպանական երաժշտության մասին Ֆելիպե Պեդրելի աշխատություններով։ Իսպանական երաժշտության վերածննդի («Ռենասիմիենտո») առաջատար գործիչ Ֆելիպե Պեդրելը գլխավորել է իսպանական նոր կոմպոզիտորական դպրոցը, վճռորոշ ազդել նրա ձևավորման վրա։ Գրել է օպերաներ, ծրագրային սիմֆոնիկ երկեր, կանտատներ ու խմբերգեր, եկեղեցական երաժշտություն, ռոմանսներ և երգեր։