From Wikipedia, the free encyclopedia
Ֆարո (պորտուգալերեն` Faro), նավահանգստային քաղաք Պորտուգալիայի հարավում, նույնանուն մարզի և Ալգարվե պատմական շրջանի կենտրոնը։ Ըստ 2011 թ մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում է 64 560 մարդ։ Քաղաքն ունի համալսարան, օդանավակայան, նավահանգիստ, 30 000 նստատեղ ունեցող մարզադաշտ, որտեղ 2004 թ. անկացվել են Եվրո 2004-ի մի քանի հանդիպումներ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ֆարո | |||||
Faro | |||||
| |||||
Երկիր | Պորտուգալիա | ||||
Երկրամաս | Ալգարվե | ||||
Համայնք | Faro? | ||||
Ներքին բաժանում | 6 համայնք | ||||
Քաղաքապետ | Ժոզե Ապոլինարիու | ||||
Հիմնադրված է | 1266 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1266 թվականից | ||||
Մակերես | 201.59 կմ² | ||||
ԲԾՄ | 10 մետր | ||||
Պաշտոնական լեզու | Պորտուգալերեն | ||||
Բնակչություն | 64 560 մարդ (2011 թ) | ||||
Խտություն | 320 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+0 | ||||
Հեռախոսային կոդ | +351 89 | ||||
Փոստային ինդեքս | 8000 | ||||
Փոստային դասիչ | 8000 | ||||
Պաշտոնական կայք | cm-faro.pt | ||||
| |||||
Քաղաքում անցկացվում են նաև մոտոցիկլային սպորտի խոշոր մրցումներ։ Քաղաքի տոնը նշվում է սեպտեմբերի 7-ին։
Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում այս վայրում հիմնվում է Օսսոնոբա նավահանգստային խոշոր քաղաքը։ Հետագայում այն անցնում է մավրիտանցի և արաբ նվաճողների տիրապետության տակ։ XIII դարում քաղաքն ազատագրվում է Պորտուգալիայի թագավոր Աֆոնսու III ի կողմից։ Ֆարոն խիստ տուժել է 1722 և 1755 թ. տեղի ունեցած երկրաշարժերից։ Դրանից հետո քաղաքը սկսում է զարգանալ և ներկայումս համարվում է Ալգարվե շրջանի կենտրոնը։
Քաղաքի տնտեսությունը հիմնականում հիմնված է տուրիզմի վրա։ Տարվա ընթացքում այն ընդունում է շուրջ 5 միլիոն զբոսաշրջիկ։ Ֆարոն հայտնի է նաև կերակրի աղի արտադրությամբ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆարո» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.