From Wikipedia, the free encyclopedia
Ֆասիլ Ղեբի (ամհարերեն՝ ፋሲል ግቢ), ամրոց Եթովպիայի Ամհարա շրջանում՝ Գոնդար քաղաքի մերձակայքում։ XVII - XVIII դարերում եղել է Եթովպիայի Ֆասիլիդես թագավորի և նրա ժառանգորդների գահանիստը։ Նրա ճարտարապետության մեջ դրսևորված են տարբեր ազդեցություններ, ներառյալ հինդու, արաբական և բարոկկո ոճերը[1] (վերջինը տեղ է գտել ավելի ուշ շրջանում, ճիզվիտ միսիոներների ջանքերով[2]): Իր պատմական նշանակության և ճարտարապետության համար ամրոցը 1979 թվականին գրանցվել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ[1]։ Ghebbi-ն ամհարերեն բառ է, որը նշանակում է միացություն կամ պարիսպ[3]։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆասիլ Ղեբի ամրոց | |
Fasil Ghebbi, Gondar Region* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Եթովպիա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | ii, iii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Աֆրիկա |
Կոորդինատներ | 12°36′29″ հս․ լ. 37°28′11″ ավ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1979 (անհայտ նստաշրջան) |
Համար | 19 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 19 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Պատմա-ճարտարապետական համալիրը ներառում է Ֆասիլիդեսի ամրոցը, Իյասու I- ի (կամ՝ Իյասու Մեծի. թագավորել է 1682—1706 թթ.)[4] պալատը, Դավիթ III- ի սրահը, կայսրուհի Մենտևաբի ամրոցը, Յոհաննես I- ի դիվանատունն ու գրադարանը, Բակաֆֆայի կայսրի բանկետների սրահը, ախոռները և երեք եկեղեցիներ՝ Ասասամե Քեդդուս Միքայել, Էլֆիգն Գիյորգիս և Գեմջաբեթ Մարիամ[1]։ Քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք՝ Կախա գետի ափին պահպանվել է բաղնիսային շքեղ համալիրը, որի կառուցումը նույնպես վերագրվում է Ֆասիլիդեսին[5]։
Ամրոցի դարպասները 11 տարի փակ են եղել հանրության համար. այդ ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն այստեղ վերականգնողական աշխատանքներ է իրականացրել։ Տեսարժան այս վայրը վերաբացվել է 2005 թվականին[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.