Ֆանտաստիկա
գրական ժանր / From Wikipedia, the free encyclopedia
Ֆանտաստիկա (հին հունարեն՝ φανταστική - երևակայության արվեստ, ֆանտազիա), ժանր և ստեղծագործական մեթոդ գեղարվեստական գրականության, կինոյի, կերպարվեստի և արվեստի այլ ձևերում, որը բնութագրվում է ֆանտաստիկական ենթադրության, «արտասովորի տարրի» օգտագործմամբ[1][2][3], իրականության, ընդունված պայմանականությունների սահմաններից շեղմամաբ[4][5]։ Ժամանակակից գեղարվեստական գրականությունը ներառում է այնպիսի ժանրեր, ինչպիսիք են գիտական ֆանտաստիկա, ֆենտեզի, սարսափ, մոգական ռեալիզմ և շատ ուրիշներ։