From Wikipedia, the free encyclopedia
Ֆաննի Կորնֆորտ (անգլ.՝ Fanny Cornforth, հունվարի 3, 1835, Steyning, Horsham, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 24, 1909, Graylingwell Hospital, Չիչեստեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բնորդուհի, տնտեսուհի։
Ֆաննի Կորնֆորտ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1835 |
Ծննդավայր | Steyning, Horsham, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | փետրվարի 24, 1909 (74 տարեկան) |
Մահվան վայր | Graylingwell Hospital, Չիչեստեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | բնորդ |
Fanny Cornforth Վիքիպահեստում |
Դանթե Գաբրիել Ռոսսետտիի սիրուհին։
Ծնվել է Սուսեքսում՝ դարբնի ընտանիքում, իսկական անունը Սառա Կոքս (անգլ.՝ Sarah Cox) է[1]։ Ռոսսետտիի հետ ծանոթացել է 1858 թվականին՝ դառնալով նրա մոդելը և սիրուհին Էլիզաբեթ Սիդալի բացակայության ժամանակ։
Երբ 1860 թվականին Սիդալը վերադարձել է, Ռոսսետտիին ամուսնացել է նրա հետ, ի պատասխան՝ Կորնֆորտը ամուսնացել է մեխանիկ Տիմոթի Հյուզի (անգլ.՝ Timothy Hughes) հետ, բայց նրանք իրար հետ երկար չեն ապրել։
Էլիզաբեթ Սիդալի մահվանից հետո 1862 թվականին տեղափոխվել է Ռոսսետտիի մոտ որպես տնային տնտեսուհի, և նրանց հարաբերությունները տևել են մինչև մահ[2]։ Միևնույն ժամանակ նկարիչը կապ է ունեցել Ջեյն Մորիսի հետ, որը ամուսնացած էր Ուիլյամ Մորիսի հետ, այդ պատճառով սիրավեպը հարկ է եղել գաղտնի պահել։
Ինչ վերաբերվում է Կորնֆորտին, նրա հարաբերությունները Ռոսսետտիի հետ ոչ մեկի համար գաղտնիք չէր։ Նա ծագումով աղքատ սոցիալական խավից էր և նրա անկրթությունն ու կոպիտ արտասանությունը ցնցում էին նկարչի ընկերներին[2]։ Ժամանակի ընթացքում Կորնֆորտը խիստ ավելացրել է քաշը, ինչի համար Ռոսսետտիից ստացել է «Թանկագին փղիկ» մականունը[3]։ Բաժանման մեջ գտնվելով՝ Ռոսսետտիին նկարում և նրան էր ուղարկում փղիկներ։
Հարազատների միջամտության պատճառով Ռոսսետտիի առողջական վիճակի խիստ վատթարացումից հետո Կորնֆորտը ստիպված էր 1877 թվականին լքել նրա տունը։ 1879 թվականի նոյեմբերին ամուսնացել է Ջոն Շոթի (անգլ.՝ John Schott) հետ[3]։
Ռոսսետտիի մահվան հաջորդ տարում նա ամուսնու հետ բացել է Ռոսսետտիի պատկերասրահը, որպեսզի վաճառի իր ունեցած մի քանի նկարը։ Նրա ամուսինը մահացել է 1891 թվականին, և Կորնֆորտը մնացել է իր խոզարածի՝ Ֆրեդերիկի հետ մինչև նրա մահը՝ 1898 թվականը, որից հետո վերադարձել է Արևմտյան Սուսեքս՝ շարունակելով ապրել ամուսնու ընտանիքի հետ, մինչև որ կամքին հակառակ ուղարկվել է աշխատանքային տուն[4]։
Կյանքի վերջում տառապել է ծերունական սկլերոզից և 1907 թվականի մարտի 30-ին ընդունվել Սուսեքսի հոգեբուժարան, որտեղ 1909 թվականի փետրվարի 24-ին մահացել է թոքաբորբից[4]։
Նրա կենսագիր և արվեստի պատմաբան Կ. Ուոլքերի պնդմամբ՝ թաղվել է Չիչեստերի գերեզմանոցում և փաստաթղթերում հիշատակվում է որպես Սառա Հյուզ։ Նրա անանուն գերեզմանը, ինչպես ենթադրվում է, հայտնաբերվել է 2015 թվականին[5][6]։
Բեռն-Ջոնսը նրան օգտագործել է որպես բնորդուհի «Հույս» նկարի համար, որն անավարտ է մնացել[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.