Ֆայվ Ֆորքսի ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆայվ Ֆորքսի ճակատամարտ (անգլ.՝ Battle of Five Forks), Ամերիկայի քաղաքացիական պատերազմի վերջին ճակատամարտերից մեկը, որը տեղի է ունեցել 1865 թվականի ապրիլի 1-ին՝ Փիթերսբուրգից հարավ-արևմուտք, Վիրջինիա նահանգում, Ապոմատոքսյան արշավանքի շրջանում։ Երբեմն այս ճակատամարտը անվանում են «Համադաշնության Վաթեռլոո»։ Այս մարտում դաշնային գեներալ-մայոր Ֆիլիպ Շերիդանը գործում էր Համադաշնության գեներալ Ջորջ Պիկետի դեմ։ Պիկետի պարտությունը հանգեցրեց այն բանին, որ գեներալ Լին որոշեց հանձնել Փիթերսբուրգը և սկսել նահանջը, որը հանգեցրեց Ապամատոքսի մոտ շրջափակման՝ 1865 թվականի ապրիլի 9-ին։
Արագ փաստեր Ֆայվ Ֆորքսի ճակատամարտ, Թվական ...
Թվական | 1865 թվական, ապրիլի 1 |
---|---|
Մասն է | Ամերիկայի քաղաքացիական պատերազմ |
Վայր | Դինվիդիի շրջան |
Արդյունք | Միության հաղթանակ |
Հակառակորդներ | |
ԱՄՆ | ԱՀՆ |
Հրամանատարներ | |
Ֆիլիպ Շերիդան | Ջորջ Պիկետ |
Կողմերի ուժեր | |
17000[1] | 9200[1] |
Ռազմական կորուստներ | |
830[2] | 2950[2] |
Ընդհանուր կորուստներ |
Փակել