իտալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ֆաբիո Կվալյարելա (իտալ.՝ Fabio Quagliarella, հունվարի 31, 1983[1][2][3], Կաստելամարե դի Ստաբիա, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սամպդորիայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[4]։
Կվալյարելան Տորինոյի կազմում 2015 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 31, 1983[1][2][3] (41 տարեկան) | ||
Ծննդավայր | Կաստելամարե դի Ստաբիա, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 79 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Սամպդորիա | ||
Համար | 27 | ||
Պատանեկան կարիերա | |||
1988-1993 | Գրանյանո | ||
1993-1999 | Տորինո | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
1999-2005 | Տորինո | 39 | (7) |
2002-2003 | → Ֆիորենտինա | 12 | (1) |
2003-2004 | → Կիետի | 43 | (19) |
2005-2006 | Ասկոլի | 32 | (3) |
2006-2007 | Սամպդորիա | 35 | (13) |
2007-2009 | Ուդինեզե | 73 | (25) |
2009-2010 | Նապոլի | 34 | (11) |
2010-2014 | Յուվենտուս | 84 | (23) |
2014-2016 | Տորինո | 50 | (18) |
2016-ներկա | Սամպդորիա | 141 | (65) |
Ազգային հավաքական‡ | |||
2000-2001 | Իտալիա Մ17 | 8 | (1) |
2001 | Իտալիա Մ19 | 9 | (1) |
2002-2004 | Իտալիա Մ20 | 8 | (2) |
2004 | Իտալիա Մ21 | 2 | (1) |
2007-ներկա | Իտալիա | 29 | (9) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կվալյարելան Տորինոյի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2000 թվականի մայիսի 14-ին՝ փոխարինման մտնելով Պյաչենցայի դեմ խաղում[5]։ 2002 թվականի ամռանը Կվալյարելան վարձավճարով տեղափոխվեց Սերիա C2-ում հանդես եկող Ֆիորենտինա, որի կազմում նա դարձավ միայն 1 գոլի հեղինակ անցկացրած 12 խաղերում։ 2003 թվականին իտալացին վարձավճարով միացավ Կիետիին։ Այստեղ նա անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 19 գոլի հեղինակ։ 2004-05 մրցաշրջանում Կվալյարելան վերադարձավ Տորինո։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2004 թվականի օգոստոսի 22-ին՝ դուբլ ձևակերպելով Իտալիայի գավաթի Էմպոլիի դեմ խաղում[6]։ Առաջին գոլը Սերիա B-ում խփեց սեպտեմբերի 10-ին՝ Վերոնայի դեմ խաղում[7]։ 2004-05 մրցաշրջանում Կվալյարելան անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 10 գոլի հեղինակ։
2005 թվականի ամռանը Կվալյարելան տեղափոխվեց Ուդինեզե, ինչից հետո համատեղ սեփականության գործարքով միացավ Ասկոլիին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 28-ին՝ Միլանի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց դեկտեմբերի 21-ին՝ Տրևիզոյի դեմ խաղում[9]։ Ասկոլիի կազմում Կվալյարելան դարձավ 3 գոլի հեղինակ՝ անցկացրած 33 խաղերում։ 2006 թվականի հուլիսի 7-ին իտալացին համատեղ սեփականության գործարքով տեղափոխվեց Սամպդորիա[10]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 16-ին՝ փոխարինման մտնելով Ինտեր Միլանի դեմ խաղում[11]։ Հոկտեմբերի 22-ին նա դուբլ ձևակերպեց Ատալանտայի դեմ խաղում[12]։ Դեկտեմբերի 20-ին իտալացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լիվորնոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[13]։ 2006-07 մրցաշրջանում Կվալյարելան անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[14]։
2007-08 մրցաշրջանում Կվալյարելան վերադարձավ Ուդինեզե[15]։ Իր դեբյուտը նշեց 2007 թվականի օգոստոսի 26-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 30-ին՝ Պարմայի դեմ խաղում[17]։ Նոյեմբերի 25-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ Սիենայի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ուդինեզեին[18]։ Դեկտեմբերի 9-ին նա դուբլ ձևակերպեց Սամպդորիայի դեմ խաղում[19]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2008 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ՈՒԵՖԱ Գավաթի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[20]։ Հոկտեմբերի 5-ին Կվալյարելան դուբլ ձևակերպեց Տորինոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[21]։ 2009 թվականի ապրիլի 16-ին նա դուբլի հեղինակ դարձավ ՈՒԵՖԱ Գավաթի քառորդ եզրափակչի Վերդեր Բրեմենի դեմ խաղում, սակայն Ուդինեզեն դուրս մնաց առաջնությունից[22]։ Ակումբի կազմում Կվալյարելան անցկացրեց 87 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
2009 թվականի հունիսի 1-ին Կվալյարելան 5 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ[23]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 16-ին՝ Իտալիայի գավաթի Սալերնիտանայի դեմ խաղում[24]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 30-ին՝ դուբլ ձևակերպելով Լիվորնոյի դեմ խաղում[25]։ Դեկտեմբերի 6-ին Կվալյարելան դուբլ ձևակերպելով Բարիի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով Նապոլիին[26]։ 2010 թվականի մարտի 25-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Յուվենտուսի դեմ խաղում[27]։ Ապրիլի 10-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պարմայի դեմ խաղում, սակայն հեռացվեց խաղադաշտից հանդիպման 86-րդ րոպեին[28]։ Մայիսի 9-ին իտալացին դուբլ ձևակերպեց Ատալանտայի դեմ խաղում[29]։ Նապոլիի կազմում Կվալյարելան անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
2010 թվականի օգոստոսի 27-ին Կվալյարելան վարձավճարով միացավ Յուվենտուսին[30][31]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 29-ին՝ Բարիի դեմ խաղում[32]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 12-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[33]։ Դեկտեմբերի 5-ին նա դուբլ ձևակերպեց Կատանիայի դեմ խաղում՝ օգնելով Յուվենտուսին հաղթել 3-1 հաշվով[34]։ 2011 թվականի հունվարի 6-ին՝ Պարմայի դեմ խաղում իտալացին ստացավ ծանր վնասվածք[35], ինչի պատճառով բաց թողեց մրցաշրջանի շարունակությունը[36]։ 2011 թվականի հունիսի 22-ին Կվալյարելան 10․5 միլիոն եվրոյի դիմաց լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Յուվենտուս՝ ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր[37]։ 2012 թվականի ապրիլի 30-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2015 թվականը[38]։ Մայիսի 20-ին Կվալյարելան հեռացվեց խաղադաշտից Իտալիայի գավաթի Նապոլիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով փոխարինման մտնելուց 18 րոպե անց[39]։
Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Կվալյարելան անցկացրեց 2012 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Չելսիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[40]։ Սեպտեմբերի 22-ին նա դուբլի հեղինակ դարձավ Կիևոյի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Յուվենտուսին[41]։ Նոյեմբերի 10-ին իտալացին հետ-տրիկ ձևակերպեց Պեսկարայի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև 2 գոլային փոխանցում[42]։ 2013 թվականի մարտի 6-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Սելտիկի դեմ խաղում[43]։ Մարտի 30-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[44][45]։ Յուվենտուսի կազմում անցկացրած 4 մրցաշրջաններում Կվալյարելան մասնակցեց 102 հանդիպման՝ դառնալով 30 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
2014 թվականի հուլիսի 17-ին Կվալյարելան 3 տարվա պայմանագիր կնքեց Տորինոյի հետ[46]։ Ակումբը նրա համար վճարեց 3․5 միլիոն եվրո։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 7-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Բրոմապոյկարնայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[47]։ Հոկտեմբերի 19-ին Կվալյարելան խփեց Ուդինեզեի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[48]։ 2015 թվականի հունվարի 18-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեզենայի դեմ խաղում[49]։ Փետրվարի 1-ին իտալացին հետ-տրիկ ձևակերպեց Սամպդորիայի դեմ խաղում[50]։ Ապրիլի 26-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Յուվենտուսի դեմ խաղում[51]։ Սեպտեմբերի 20-ին նա դուբլ ձևակերպեց Սամպդորիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[52]։ Տորինոյի կազմում Կվալյարելան անցկացրել է 109 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
2016 թվականի փետրվարի 1-ին Կվալյարելան վարձավճարով տեղափոխվեց Սամպդորիա[53][54], ինչից հետո լրիվ տրանսֆերով միացավ թիմին[55]։ Իր դեբյուտը վերադարձից հետո նշեց փետրվարի 3-ին՝ փոխարինելով Խոակին Կորեային Տորինոյի դեմ խաղում[56]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 20-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[57]։ Նոյեմբերի 20-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ Սասուոլոյի դեմ խաղում՝ օգնելով Սամպդորիային հաղթել 3-2 հաշվով[58]։ 2017 թվականի հունվարի 13-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2019 թվականը[59]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2017 թվականի հունվարի 22-ին՝ Ատալանտայի դեմ խաղում[60]։ Մայիսի 7-ին Կվալյարելան դուբլ ձևակերպեց Լացիոյի դեմ խաղում, սակայն Սամպդորիան պարտվեց 7-3 հաշվով[61]։
2017-18 մրցաշրջանում Կվալյարելան դարձավ Սամպդորիայի հիմնական ավագը։ 2017 թվականի օգոստոսի 20-ին նա դուբլ ձևակերպեց Բենևենտոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[62]։ Հոկտեմբերի 24-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ինտեր Միլանի դեմ խաղում, սակայն Սամպդորիան պարտվեց 3-2 հաշվով[63]։ Դեկտեմբերի 9-ին Կվալյարելան դուբլ ձևակերպեց Կալյարիի դեմ խաղում[64]։ Դեկտեմբերի 30-ին՝ ՍՊԱԼ-ի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Սամպդորիային[65]։ 2018 թվականի հունվարի 21-ին Կվալյարելան հետ-տրիկ ձևակերպեց Ֆիորենտինայի դեմ խաղում[66][67]։ Ապրիլի 29-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կալյարիի դեմ խաղում[68]։ 2017-18 մրցաշրջանում Կվալյարելան անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[69]։
2018 թվականի սեպտեմբերի 2-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նապոլիի դեմ խաղում[70]՝ գրավելով մրցակցի դարպասը կրնկի հարվածով[71][72] և նկարագրելով այս գնդակը որպես իր կարիեարայի լավագույն գոլ[73]։ Հոկտեմբերի 1-ին նա 2 գոլային փոխանցում տվեց ՍՊԱԼ-ի դեմ խաղում[74]։ Դեկտեմբերի 1-ին իտալացին դուբլ ձևակերպեց Բոլոնյայի դեմ խաղում[75]։ 2019 թվականի հունվարի 20-ին Կվալյարելան դուբլի հեղինակ դարձավ Ֆիորենտինայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[76]։ Հունվարի 26-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ուդինեզեի դեմ խաղում[77][78]՝ խփելով իր 14-րդ գոլը անցկացրած վերջին 11 հանդիպումներում և կրկնելով Գաբրիել Բատիստուտայի՝ ամենաշատ հաջորդական խաղերում գոլ խփելու ռեկորդը[79][80]։ Փետրվարի 24-ին իտալացին խփեց Կալյարիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[81]։ Մարտի 3-ին Կվալյարելան դուբլ ձևակերպեց ՍՊԱԼ-ի դեմ խաղում՝ օգնելով Սամպդորիային հաղթել 2-1 հաշվով[82][83]։ Ապրիլի 14-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում[84]։ 2018-19 մրցաշրջանում Կվալյարելան անցկացրեց 37 հանդիպում առաջնութունում՝ դառնալով 26 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[85]։ Նա դարձավ Սերիա A-ի լավագույն ռմբարկուն[86][87][88], ճանաչվեց առաջնության լավագույն հարձակվողը[89][90] և ընդգրկվեց խորհրդանշական հավաքականում[91][92][93]։
2019 թվականի դեկտեմբերի 2-ին Կվալյարելան 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կալյարիի դեմ խաղում, սակայն Սամպդորիան պարտվեց 4-3 հաշվով[94][95]։ 2020 թվականի հունվարի 12-ին նա դուբլ ձևակերպեց Բրեշիայի դեմ խաղում[96][97]։
Կվալյարելան ներկայացրել է Իտալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Իտալիայի ազգային հավաքականում նշեց 2007 թվականի մարտի 28-ին՝ փոխարինելով Լուկա Տոնիին Շոտլանդիայի դեմ խաղում[98]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց հունիսի 6-ին՝ դուբլ ձևակերպելով Լիտվայի դեմ խաղում[99]։ 2008 թվականին Կվալյարելան մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[100][101]՝ խաղադաշտ դուրս գալով միայն Ռումինիայի դեմ խաղում[102][103], իսկ Իտալիան հասավ առաջնության քառորդ եզրափակիչ[104], որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Իսպանիային[105][106]։
2009 թվականին Կվալյարելան մասնակցեց Կոնֆեդերացիաների գավաթին[107], որտեղ Իտալիան դուրս մնաց խմբային փուլից[108][109]։ Հոկտեմբերի 14-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Կիպրոսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[110]։ 2010 թվականին Կվալյարելան ընդգրկվեց աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[111][112][113]։ Առաջնությունում նա խաղադաշտ դուրս եկավ միայն Սլովակիայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[114][115], սակայն Իտալիան պարտվեց 2-3 հաշվով և դուրս մնաց խմբային փուլից[116][117]։
2019 թվականի մարտին Կվալյարելան կրկին հրավիրվեց Իտալիայի ազգային հավաքական՝ Ֆինլանդիայի և Լիխտենշտայնի դեմ խաղերի համար[118][119][120][121]։ Հավաքականի կազմում իր առաջին հանդիպումը 9 տարվա դադարից հետո անցկացրեց մարտի 23-ին՝ փոխարինելով Չիրո Իմմոբիլեին Ֆինլանդիայի դեմ խաղում[122][123]։ Մարտի 26-ին Կվալյարելան 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լիխտենշտայնի դեմ խաղում[124][125]։
2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[126]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Տորինո | 1999–00 | Սերիա A | 1 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | |||
2001–02 | 4 | 0 | 0 | 0 | 4 | 0 | ||||||
Ընդհանուր | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 | ||
Ֆիորենտինա (վարձավճար) | 2002–03 | Սերիա C2 | 12 | 1 | 0 | 0 | — | 12 | 1 | |||
Կիետի (վարձավճար) | 2002–03 | Սերիա C1 | 11 | 2 | 0 | 0 | 11 | 2 | ||||
2003–04 | 32 | 17 | 0 | 0 | 32 | 17 | ||||||
Ընդհանուր | 43 | 19 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 43 | 19 | ||
Տորինո | 2004–05 | Սերիա B | 34 | 7 | 4 | 2 | — | 2 | 1 | 40 | 10 | |
Ասկոլի | 2005–06 | Սերիա A | 32 | 3 | 0 | 0 | — | 32 | 3 | |||
Սամպդորիա | 2006–07 | 35 | 13 | 7 | 1 | 42 | 14 | |||||
Ուդինեզե | 2007–08 | 37 | 12 | 2 | 0 | 39 | 12 | |||||
2008–09 | 36 | 13 | 1 | 0 | 11 | 8 | 48 | 21 | ||||
Ընդհանուր | 73 | 25 | 3 | 0 | 11 | 8 | 0 | 0 | 87 | 33 | ||
Նապոլի | 2009–10 | Սերիա A | 34 | 11 | 2 | 0 | — | — | 36 | 11 | ||
2010–11 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | ||||
Ընդհանուր | 34 | 11 | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 37 | 11 | ||
Յուվենտուս | 2010–11 | Սերիա A | 17 | 9 | 0 | 0 | 0 | 0 | — | 17 | 9 | |
2011–12 | 23 | 4 | 4 | 0 | — | 27 | 4 | |||||
2012–13 | 27 | 9 | 1 | 0 | 7 | 4 | 35 | 13 | ||||
2013–14 | 17 | 1 | 2 | 1 | 4 | 2 | 23 | 4 | ||||
Ընդհանուր | 84 | 23 | 7 | 1 | 11 | 6 | 0 | 0 | 102 | 30 | ||
Տորինո | 2014–15 | Սերիա A | 34 | 13 | 0 | 0 | 12 | 4 | — | 46 | 17 | |
2015–16 | 16 | 5 | 2 | 0 | — | 18 | 5 | |||||
Տորինոյի ընդհանուր | 89 | 25 | 6 | 2 | 12 | 4 | 2 | 1 | 109 | 32 | ||
Սամպդորիա | 2015–16 | Սերիա A | 16 | 3 | 0 | 0 | — | 16 | 3 | |||
2016–17 | 37 | 12 | 1 | 0 | 38 | 12 | ||||||
2017–18 | 35 | 19 | 1 | 0 | 36 | 19 | ||||||
2018–19 | 37 | 26 | 2 | 0 | 39 | 26 | ||||||
2019–20 | 16 | 5 | 1 | 1 | 17 | 6 | ||||||
Սամպդորիայի ընդհանուր | 176 | 78 | 12 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 188 | 80 | ||
Կարիերայի ընդհանուր | 543 | 185 | 30 | 5 | 35 | 18 | 2 | 1 | 610 | 209 |
2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[126]
Իտալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2007 | 8 | 2 |
2008 | 3 | 1 |
2009 | 7 | 0 |
2010 | 8 | 4 |
2019 | 3 | 2 |
Ընդհանուր | 29 | 9 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Հունիսի 6, 2007 | Դարյուս իր Գիրենաս, Կաունաս, Լիտվա | Լիտվա | 1–0 | 2–0 | Եվրո 2008 Որակավորում |
2. | 2–0 | |||||
3. | Փետրվարի 6, 2008 | Լեցիգրունդ, Ցյուրիխ, Շվեյցարիա | Պորտուգալիա | 3–1 | 3–1 | Ընկերական խաղ |
4. | Հունիսի 5, 2010 | Ստադ դե Ժնև, Ժնև, Շվեյցարիա | Շվեյցարիա | 1–1 | 1–1 | |
5. | Հունիսի 24, 2010 | Էլիս Պարկ, Յոհանեսբուրգ, Հարավային Աֆրիկա | Սլովակիա | 2–3 | 2–3 | Աշխարհի առաջնություն 2010 |
6. | Սեպտեմբերի 7, 2010 | Արտեմիո Ֆրանկի մարզադաշտ, Ֆլորենցիա, Իտալիա | Ֆարերյան կղզիներ | 4–0 | 5–0 | Եվրո 2012 Որակավորում |
7. | Նոյեմբերի 17, 2010 | Վյորտերզե Շտադիոն, Կլագենֆուրտ, Ավստրիա | Ռումինիա | 1–1 | 1–1 | Ընկերական խաղ |
8. | Մարտի 26, 2019 | Էնիո Տարդինի մարզադաշտ, Պարմա, Իտալիա | Լիխտենշտայն | 3–0 | 6–0 | Եվրո 2020 Որակավորում |
9. | 4–0 |
Տորինո
Յուվենտուս
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.