լեռների տեղագրական ռելիեֆի ուսումնասիրություն From Wikipedia, the free encyclopedia
Լեռնագրություն կամ օրոգրաֆիա (հուն․՝ óros - լեռ, grapho — գրել, նկարագրել), լեռների տեղագրական ռելիեֆի ուսումնասիրություն, մորֆոմետրիա[1], գեոմորֆոլոգիայի բաժին և ըստ արտաքին հատկանիշների և հարաբերական դիրքի՝ անկախ ծագումից հողային ձևերի նկարագրությամբ և դասակարգմամբ զբաղվող ֆիզիկական աշխարհագրության մաս[2][3]։
Օրոգրաֆիա | |
---|---|
Արևելյան Սիբիրի օրոգրաֆիկ քարտեզ, հեղինակ՝ Պյոտր Կրոպոտկին | |
Տեսակ | գիտական բնագավառ և ցամաքի մորֆոլոգիա |
Մասն է | Երկրագիտություն, ֆիզիկական աշխարհագրություն և մորֆոմետրիա |
Երկրաբուսաբանության և կենսաաշխարհագրության մեջ, ինչպես նաև ջրաբանությունում օրոգրաֆիկ սահմանումներն օգտագործվում են բազմաթիվ լեռնաշղթաների (հարթավայրային, նախալեռնային, լեռնային, ալպյան և նարձր լեռնային) բարձրությունները նշելու համար։
Ռելիեֆի տարբեր ձևերը (լեռնաշղթաներ, սարավանդեր, հարթավայրեր, հովիտներ, գոգավորություններ, ավազաններ և այլն) նկարագրելիս նշվում է հորիզոնի կողմերի երկայնքով գտնվելու վայրը, կողմնորոշումը, տրվում են մետրիկ բնութագրերը՝ երկարություն, մակերես, բարձրություն, խորություն, գետային ցանցի խտությունը և այլք, մակերեսների և լանջերի զառիթափությունը։ Օրոգրաֆիկ նկարագրությունը կարևոր է տարածքի օգտագործման պլանավորման համար[4]։
Զբոսաշրջության մեջ երթուղիները նկարագրելիս հաճախ հանդիպում է «օրոգրաֆիկորեն» տերմինը, ինչը նշանակում է, որ ինչ-որ բան կապված է լեռան, բլրի հետ։ Օրինակ՝ «օրոգրաֆիկորեն ձախ կամ օրոգրաֆիկորեն աջ ափ» (օրինակ՝ գետեր, հովիտներ, մորեններ, լեռնաշղթաներ և բարձրությունների տարատեսակ փոփոխությունների հետ կապված ռելիեֆի ձևեր) նշանակում է, որ բարձրությունների անկումների հետ կապված տեղանքը, համապատասխանաբար, գտնվում է լեռան ձախ կամ աջ կողմում, որտեղից նրանք սկիզբ են առնում[5]։
Լեռնաշղթաները և բարձր ցամաքային զանգվածները մեծ ազդեցություն ունեն գլոբալ կլիմայի վրա։ Օրինակ, Արևելյան Աֆրիկայի բարձրադիր տարածքները էապես ազդում են հնդկական մուսսոնի ուժգնության վրա[6]։ Գիտական մոդելներում, ինչպիսիք են ընդհանուր շրջանառության մոդելները, օրոգրաֆիան սահմանում է մոդելի ստորին սահմանը ցամաքի վրա։
Երբ գետի վտակները կամ գետի մոտ գտնվող բնակավայրերը թվարկվում են «օրոգրաֆիկ հաջորդականությամբ», դրանք դասավորված են ամենաբարձրից (գետի ակունքին ամենամոտ) մինչև ամենացածրը կամ հիմնականը (գետաբերանին ամենամոտ)։ Վտակների գրանցման այս մեթոդը նման է Ստրալլերի թվին (Strahler Stream Order), որտեղ վերգետնյա վտակները նշված են որպես 1-ին կատեգորիա[7]։
Օրոգրաֆիկ տեղումները, որոնք նաև հայտնի են որպես մթնոլորտային տեղումներ։ Այդպիսի տեղումներն առաջանում են օդի հարկադիր վեր շարժման արդյունքում՝ ֆիզիոգրաֆիկ լեռնաշխարհին հանդիպելիս (տես՝ անաբատիկ քամի)։ Այս բարձրացումը կարող է առաջանալ երկու մեխանիզմով.
Օդային զանգվածը բարձրանալիս ադիաբատիկորեն ընդլայնվում և սառչում է։ Բարձրացող խոնավ օդի այս ադիաբատիկ սառումը կարող է իջեցնել նրա ջերմաստիճանը մինչև իր ցողի կետը, այդպիսով թույլ տալով դրա մեջ պարունակվող ջրի գոլորշիների խտացում և, հետևաբար, ամպի ձևավորում։ Եթե ամպի կաթիլներում բավականաչափ ջրի գոլորշի է խտանում, ապա այդ կաթիլները կարող են այնքան մեծ դառնալ, որ գետնին ընկնեն տեղումների տեսքով։
Տեղանքի ռելիեֆից առաջացած տեղումները հիմնական գործոնն են օդերևութաբանների համար, քանի որ նրանք կանխատեսում են տեղական եղանակը։ Օրոգրաֆիան կարող է մեծ դեր խաղալ տեղումների դեպքերի տեսակի, քանակի, ինտենսիվության և տևողության հարցում։ Հետազոտողները պարզել են, որ արգելապատնեշների լայնությունը, լանջի կտրուկությունը և վերընթաց արագությունը հիմնական նպաստող գործոններն են օրոգրաֆիկ տեղումների օպտիմալ քանակի և ինտենսիվության համար։ Այս գործոնների համակարգչային մոդելների սիմուլյացիաները ցույց են տվել, որ նեղ պատնեշները և ավելի զառիթափ լանջերն առաջացնում են վերընթաց հոսքի ավելի ուժեղ արագություն, որն իր հերթին ուժեղացնում է օրոգրաֆիկ տեղումները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.