From Wikipedia, the free encyclopedia
Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակ, (տեխնիկական անվանումը՝ ՌՕԴ-54/2.6), Օրգով և Տեղեր գյուղերի միջև՝ Արագածի գիտական կենտրոնում գտնվող ռադիոօպտիկական աստղադիտակ։ ՌՉՀԳՀ Ինստիտուտի ԱԳԿ-ում է տեղակայված մի եզակի գործիք, որի անվանումը միջազգային գիտական շրջանակներում հայտնի է որպես Հերունու ռադիո-օպտիկական դիտակ (ՌՕԴ-54/2.6): Այն իրենից ներկայացնում է 4000 հայելի, 54 մետր տրամագծով մեծ երկհայելի անտենա, որին համադրված է նաև 2.6 մետր տրամագծով օպտիկական դիտակ։ Այդպիսի համակարգը առաջինն ու եզակին է աշխարհում։ Հայկական այս անտենան ունի մի շարք առավելություններ աշխարհի այլ մեծ անտենաների բնութագրերի համեմատ։ ՌՕԴ-54/2.6 կիրառության բնագավառներն են տիեզերքի ուսումնասիրությունը և հեռավոր տիեզերական կապը։ Նախագծվել և կառուցվել է 1975-1985 թվականներին Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կողմից՝ Պարիս Հերունու ղեկավարությամբ[1][2]։ Գտնվում է ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։
Պարիս Հերունու ստեղծած՝ աշխարհում եզակի ռադիո-օպտիկական աստղադիտակի գործունեությունը տասնամյակներ շարունակ դադարեցված է եղել։ Ներկայումս այն պատրաստվում է վերագործակվման։ Հին դիտակը կշահագործվի նոր եղանակով՝ համակարգչով։ Տիեզերքից եկող աղմուկը, ձայները ևս համակարգչով կարձանագրվեն ու կմշակվեն որպես տեղեկատվություն[3]։ ՌՕԴ-54/2․6 ռադիոդիտակի վերագործարկումը (գործընթացի նախնական փուլից մինչև կանոնավոր շահագործման տևական փուլը) և անտենային չափումների պոլիգոնի զարգացումը տարաբնույթ և մեծաքանակ գիտահետազոտական և ուսումնահետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն է ստեղծում։
ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը 2002 թվականին գրանցվեց որպես պատմամշակութային արժեք (հուշարձանի N: 2.114.19.11.):
Ակադեմիկոս Հերունու ղեկավարմամբ Հայաստանում ստեղծվել է անտենային ճարտարագիտության հայկական գիտական դպրոց, հիմնված կառույցը մեծապես նպաստել է Օրգով և Տեղեր գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական բարեկեցությանը։ Օրգովի մոտակայքում 1975 թվականից կառուցվել է Արագածի Գիտական Կենտրոնը (այսուհետ՝ ԱԳԿ), որը հանդիսանում է անտենային ճշգրիտ չափումների պոլիգոն, որտեղ տեղակայված է աշխարհի միակ ռադիո-օպտիկական դիտակը՝ ՌՕԴ-54/2.6: Հերունու ռադիոդիտակի կիրառման բնագավառներն են. տիեզերքի հետազոտությունը և հեռավոր տիեզերական կապը։
ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը նախատեսվում է գործարկել միջազգային գիտական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում երկարաժամկետ գիտական հետազոտական նախագծեր իրականացնելու նպատակով։ ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը գործարկվելու է աստղագիտության և ռադիոաստղագիտության, հեռավոր տիեզերական կապի բնագավառներում գիտական և կիրառական խնդիրների լուծման նպատակով։
Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակի կառուցման միտքը սկզբում չի ողջունվել Մոսկվայի կողմից։ Պարիս Հերունուն ԽՍՀՄ կառավարությունն առաջարկում էր աստղադիտակը կառուցել Ղրիմում՝ Հայաստանի փոխարեն։ Հերունին շուրջ 17 տարի պայքարեց այս գաղափարի հաստատման համար։
Աստղադիտակը սկսվեց կառուցվել 1980 թվականին։ Ընտրված վայրը չուներ էլեկտրական սնուցում և ճանապարհներ, որի պատճառով զուգահեռ կառուցվում էին նաև օժանդակ շինություններ։ 1986 թվականին աստղադիտակն արդեն պատրաստ էր․ այն համարվեց գյուտ և մտցվեց ԽՍՀՄ գյուտերի Գոսռեեստր՝ «Հերունու հայելային աստղադիտակ» անվամբ[4]։ Դիտակը սկսեց շահագործվել 1987 թվականին և արդեն առաջին տարում արձանագրեց գիտական հայտնագործություն։
Աստղադիտակը գործել է նաև 90-ականներին, սակայն 2000 թվականից սկսած ֆինանսական միջոցների սղության պատճառով գործունեությունը դադարեցվել է։ Մինչև 2021 թվականը, չնայած աշխատունակ է, սակայն չի գործարկվել[5]։
Ռադիոֆիզիկական չափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտը (ՌՉՀԳՀ Ինստիտուտ) ստեղծվել էր 1971 թվականին, ականավոր գիտնական, տ.գ.դ. Պարիս Միսակի Հերունու ղեկավարությամբ, և գործել է ԽՍՀՄ Պետստանդարտի և Ռազմարդյունաբերական համալիրի երկակի ենթակայության ոլորտում։ Հիմնադրումից մինչև 1991 թվականի ԽՍՀՄ փլուզումը Ինստիտուտը հանդիսացել է անտենային չափագիտության բնագավառում ԽՍՀՄ առաջատար ձեռնարկությունը, որտեղհսկայական ծավալի աշխատանք է կատարվել երկրի բարեկեցության համար, այդ թվում՝ իրականացվել են բազմաթիվ ռազմաարդյունաբերական նշանակության պատվերներ։ Հիմնադրվել են մի շարք գիտական նոր ուղղություններ, ձևավորվել և զարգացել է անտենային ճարտարագիտության հայկական գիտական դպրոցը։ ՌՉՀԳՀ Ինստիտուտը մեծապես նպաստել է Հայաստանի, որպես առաջատար գիտության և տեխնիկայի հանրապետության, ճանաչմանը, ինչն անկասկած նպաստել է Հայաստանի գիտության բարի համբավի տարածմանը։
ՌՉՀԳՀ Ինստիտուտի աշխատակիցների թիվը 1980-ականներին եղել է 800-1,000 մարդ, իսկ տարեկան շրջանառությունը կազմել է երկու հարյուր միլիոն խորհրդային ռուբլի (200 միլիոն ԱՄՆ դոլարին է համարժեք)։ Քանի որ ՌՉՀԳՀ Ինստիտուտին ԽՍՀՄ-ում առաջատար գիտահետազոտական ձեռնարկություն էր հանդիսանում և առաջատար դեր էր կատարում իր բնագավառում, ապա այն գործել է միութենական ֆինանսական ռեսուրսներով, այն պարագայում, երբ բոլոր մարդկային և գույքային ռեսուրսները փաստացի պատկանել են Խորհրդային Հայաստանին։
Պ. Հերունու գլխավորությամբ հիմնարկի գիտնականները արժանացել են մի շարք բարձր կառավարական պարգևների (ԽՍՀՄ պետական 8 մրցանակ, ՀԽՍՀ պետական 7 մրցանակ, շքանշաններ և պատվոգրեր), կատարված գիտական հետազոտությունների արդյունքում գիտնականները/ գիտաշխատողները պաշտպանել են 10 դոկտորական և 35 թեկնածուական ատենախոսություններ։ Բացի դա ստեղծվել է «Անտենային համակարգերի» ամբիոնը Երևանի Կարլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական համալսարանում (այժմ՝ Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան) և այլն։
ՌՉՀԳՀ Ինստիտուտում ստեղծվել էին և պոլիգոններում պահպանվում էին աշխարհում առաջին անտենային չափումների թվով 11 էտալոնային համալիրներ, որոնք ճանաչված էին որպես ԽՍՀՄ պետական էտալոններ (տե՛ս Հավելված 1)։
Այդ տարիներին ՌՉՀԳՀ Ինստիտուտը կազմակերպել է երեք տարբեր խորագրերով վեց միջազգային գիտաժողովներ։ Իրենց զեկուցումներով Հայաստան են եկել աշխարհի բազմաթիվ ճանաչված մասնագետները։ ՌՉՀԳՀ Ինստիտուտում կազմակերպվում էին ուսումնաարտադրական պրակտիկաներ Մոսկվայի տարբեր առաջատար բուհերի ուսանողների համար։
1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո, անկախ Հայաստանի պայմաններում, ՌՉՀԳՀ Ինստիտուտը զրկվեց կենտրոնական խոշոր բյուջետային ֆինանսավորումից և վերաձևակերպվեց որպես «Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ (ՌԳԻ) ՀՀ էկոնոմիկայի նախարարության (ԷՆ) գերատեսչության ներքո։
Անտենային չափման 11 էտալոն-համալիրները 1995 թվականին ճանաչվեցին որպես Հայաստանի Հանրապետական ազգային էտալոններ։ ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը ճանաչվել էր որպես ազգային արժեք և ըստ այդմ ֆինանսավորվում էր պետբյուջեից տարեկան մոտավորապես 20 միլիոն դրամ ֆիքսված դրամաշնորհով 1991-2011 թվականների ժամանակահատվածում ։
Իսկ անտենային չափման էտալոնների պահպանման և զարգացման համար ՌԳԻ-ին ստանում էր տարեկան միջինը 60 միլիոն դրամ ՀՀ Գիտության Կոմիտեի բազային ֆինանսավորման դրամաշնորհով 1991-2011 թվականների ժամանակահատվածում ։
Համաշխարհային գիտական հանրության կողմից պրոֆեսոր Պարիս Հերունու ճանաչվածության և ձեռներեցության շնորորհիվ Հայաստանի անկախության այդ ժամանակահատվածում ՌԳԻ-ն իրականացրել է նաև մի շարք բիզնես նախագծեր, այդ թվում՝ նաև միջազգային կառույցների ֆինանսավորմամբ։ Մասնավորապես՝ մշակվել են արբանյակային հեռուստատեսության համար հայելային անտենաներ (արտադրվել և սպառվել են հայաստանյան շուկայում), Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության համար անտենային չափումների երկրորդային էտալոն է մշակվել և պատրաստվել, Ֆրանսիական ՛՛ՏՈՄՍՈՆ՛՛ ֆիրմայի համար իրականացվել է հետազոտություն, ԱՄՆ «ԷՍՍԿՈ» ֆիրմայի համար խոշոր անտենաների հենաշարժական սարքեր են մշակվել, պատրաստվել և առաքվել և այլն։
ՌԳԻ-ում տարիներ ի վեր գործել է ՀՀ ԲՈԿ-ի հաստատած մասնագիտական Գիտական Խորհուրդը, որը շնորհում էր «Անտենաներ և գերբարձր հաճախականության տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ թեկնածուական և դոկտորական գիտական կոչումներ։ Այստեղ պաշտպանվել են 9 թեկնածուական և 5 դոկտորական ատենախոսություններ։ Կազմակերպվել են ուսումնաարտադրական պրակտիկաներ պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար։
Պրոֆեսոր Հերունին, ստեղծելով ՌՉՀԳՀ Ինստիտուտի գիտական պոլիգոնները Արագածի հարավային լանջին, ցանկանում էր գործնականում կյանքի կոչել տեսական նվաճումները, այսինքն պատրաստել սարքերը մետաղից, նյութականացնել։ Ասել է թե՝ տեսականը գործնականի վերածել։ Այդ նպատակով նա կարճ ժամանակամիջոցում անձամբ շրջել է ողջ Հայաստանով՝ որոնելով համապատասխան տարածք ապագա գիտական պոլիգոնների համար։
1970-ական թվականների սկզբին պետականորեն հաստատվեց Արագածի Գիտական Կենտրոնի (այսուհետ՝ ԱԳԿ) տեղակայման վայրը այն ժամանակվա Արագածի տարածաշրջանի Օրգով և Տեղեր գյուղերի միջև։ Այդ ժամանակ Տեղեր գյուղի բնակչությունը արդեն իսկ տեղափոխվել էր Արարատյան դաշտի Պռոշյան սովխոզ՝ իր նախկին տեղակայման վայրում ճանապարհի, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, ռադիոյի և այլ ենթակառուցվածքների բացակայության պատճառով։ Նման ճակատագիր էր նախատեսվում նաև Օրգով գյուղի բնակիչների համար։
ԱԳԿ ստեղծման առաջին տարիներին կառուցվեց ճանապարհ և ջրատար, ապահովվեց էլեկտրաէներգիայի մատակարարումը և կառուցվեցին մյուս ենթակառուցվածքները, ինչը լավ նախադրյալ հանդիսացավ Օրգով և Տեղեր գյուղերի սոցիալական կենսական պայմանների ապահովման համար։ Ընդ որում՝ Օրգով, Տեղեր և Բյուրական գյուղերի բնակիչներն ակտիվ մասնակցություն ունեցան ԱԳԿ-ի տարբեր օբյեկտների կառուցման գործում, նրանց համար ստեղծվեցին բազմաթիվ աշխատատեղեր։
ԱԳԿ տարածքում ՌՉՀԳՀ Ինստիտուտի աշխատակազմը տնկել է բազմաթիվ պտղատու և դեկորատիվ ծառեր, ինչի արդյունքում ԱԳԿ-ն շատ գեղատեսիլ վայր է դարձել։
Որպես առանձին եզակի գերզգայուն գործիք ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակի աշխատանքը հնարավորություն կտա կատարել հետևյալ ռադիոաստղագիտական հետազոտություններ.
Վերջին տարիների աղմկահարույց հայտնագործությունների մեծամասնությունը՝ սև խոռոչի լուսանկարը, գերնոր աստղերի պայթյունները, հեռավոր գալակտիկայում ադամանդե մոլորակը, դեռ չբացատրված տարօրինակ հզորագույն ռադիոբռնկումները – կատարվել են հենց նման կարգի ռադիոդիտակներով։ Հայկական ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը կարող է նմանատիպ միջազգային ծրագրերի շրջանակներում ֆինանսավորում ստանալ, միևնույն ժամանակ Հայաստանը աշխարհի գիտական քարտեզի վրա ներկայացնելով որպես առաջադեմ մտքի և գերժամանակակից տեխնոլոգիաների կենտրոն:
ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը կիրականացնի երկարաժամկետ գիտական հետազոտական նախագծեր աշխարհի միջազգային գիտական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում թե´ աստղագիտության և ռադիոաստղագիտության և թե´ հեռավոր տիեզերական կապի բնագավառներում գիտական և կիրառական խնդիրների լուծման համար։
ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը կիրառվելու է ոչ միայն որպես առանձին եզակի գերզգայուն գործիք, այլ նաև միավորվելով աշխարհի նման հզոր ռադիոդիտակների հետ՝ կազմելով ռադիոինտերֆերոմետրական ցանցի մաս: Նկար 13-ում պարզաբանվում է ռադիոինտերֆերոմետրոկան ցանցի աշխատանքի սկզբունքի հիմնական դրույթը։
ՌՕԴ-54/2.6–ի վերազինման աշխատանքներից հետո և համապատասխան նոր ռադիոընդունիչներ ունենալու դեպքում այն լիովին կհամապատասխանի VLBI պահանջներին և կարող է կիրառվել լրացնելու այդ գործիքի չլրացված բացվածքը։ Համագործակցելով Եվրոպական հետազոտական կոնսորցիումի գերերկար բազաներով ռադիոինտերֆերոմետրիայի (VLBI ERIC (JIVE)) ինստիտուտի հետ հնարավոր կլինի ընդգրկել ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը EVN ռադիոինտերֆերոմետրիկ ցանցում։
Դիտակը գտնվում է Արագածի հարավային լանջին՝ Օրգով և Տեղեր գյուղերի միջև։
ՌՕԴ-54/2.6 գործիքի նախագծումն ու շինարարությունը մեկնարկել է 1980 թվականին։ 1985 թվականից սկսվեցին ռադիոդիտակի անտենայի կարգավորման և համալարման աշխատանքները։
1987 թվականին ռադիոդիտակը հանձնվել է շահագործման։ Այս տիպի ռադիոդիտակներին շնորհվեց «Հերունու հայելային դիտակ» անվանումը։ 1988 թվականի ավերիչ երկրաշարժը բարեբախտաբար իր ազդեցությունը չունեցավ անտենայի կառույցի վրա, ինչը հաստատում է անտենայի ինժեներական նախագծի բարձրագույն մակարդակը, տեխնոլոգիական լուծումների անսխալությունն ու կառույցի կայունությունը։ ՌՕԴ-ի անտենան երկհայելի է. կիսագնդաձև մեծ հայելի 54 մետր տրամագծով և հատուկ տեսքի փոքր հայելի, որի բացվածքը 5 մետր է կազմում։ Կիսագնդաձև մեծ հայելին անշարժ է և կառուցված է բնական գոգավորության մեջ՝ բետոնե թասում։
Դիտակին կից գտնվում է գիտահետազոտական ինստիտուտի շենքը և Հերունու անավարտ արևային էլեկտրակայանը, որը հետագայում անվանակոչվել է «Արև»։ Ներկայումս «Արև» էլեկտրակայանի կառույցը կիսաքանդ վիճակում է[6]։
1991-1995 թվականների էներգետիկ ճգնաժամի պայմաններում ակադեմիկոս Հերունին մշակեց այլընտրանքային էներգիայի արևային կոնցենտրատորային նոր տիպի էլեկտրակայանի գաղափարը։
Խնդիրները XX դարի երկրորդ կեսին ԽՍՀՄ գիտության զարգացման համար կատարվել են հսկայական ծախսեր, ինչը պայմանավորված էր ԱՄՆ-ի հետ գիտական և ռազմական մրցակցությամբ, մասնավորապես տիեզերքի նվաճման ոլորտում առկա սուր մրցակցությամբ։
Խորհրդային Հայաստանը անմիջական մասնակցություն ուներ երկրի պաշտպանության հարցերի լուծմանը ծառայող գիտատեխնիկական կարողությունների և հզորության զարգացման գործընթացին։ Ինչպես հայտնի է, Հայաստանում գրանցվել էր բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցող մարդկանց (հատկապես տեխնիկական մասնագիտություններով) ամենաբարձր տոկոսը ԽՍՀՄ-ում՝ կազմելով հանրապետության ընդհանուր բնակչության մոտ 20%-ը։ Այդ պատճառով, Խորհրդային Հայաստանում ճյուղային, կիրառական և հիմնարար գիտության սրընթաց զարգացմանը զուգահեռ՝ ստեղծվեցին և հաջողությամբ գործում էին մեծ քիմիայի, ծանր արդյունաբերության, աստղագիտության և ժամանակակից ֆիզիկայի ոլորտների բազմաթիվ ձեռնարկություններ։ Երևանի բարձրագույն ուսումնական հաստատությունները (Երևանի Պետական Համալսարանը և Կարլ Մարքսի անվան Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտը) կրթում էին ռադիոֆիզիկայի և ռադիոինժեներական բնագավառի մեծ թվով շրջանավարտներ։
1971 թվականից ի վեր ակադեմիկոս Պարիս Հերունու ղեկավարությամբ Հայաստանում ստեղծվեց ռադիոֆիզիկական չափումների ոլորտի մի շարք ձեռնարկների համալիր, որի կազմում հեղինակի և գլխավոր կոնստրուկտորի մտահղացմամբ ներառվել էին անհրաժեշտ բաղկացուցիչ հետևյալ գիտական, հետազոտական և արտադրական միավորները.
Հերունու ստեղծած գիտաարտադրական համալիրում իրականացվել են գիտատեխնիկական հետազոտություններ հետևյալ ոլորտներում. անտենային տեսություն և տեխնիկա, ռադիոաստղագիտություն, տիեզերական կապ, հեռահաղորդակցություն, կապի համակարգեր, կառավարման համակարգեր, ռադիոչափումներ և գիտաարտադրական ծառայություններ այլ հարակից ոլորտներում, կատարվել են փորձարարական և նախագծման աշխատանքներ։
Հոլանդացի մասնագետը մինչ կենսաթոշակային կարգավիճակի անցնելը աշխատել է Եվրոպական Տիեզերական Գործակալությունում։ Զեկույցը կազմվել է ռադիոդիտակի տարածք մի քանի անգամ կատարված այցերի արդյունքում։
Այս զեկույցում ներկայացված են կարգավիճակը բացատրող դիտարկումներ։ Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ պետք է զգուշությամբ ստուգվի և վերանորոգվի օպտիկական աստղադիտակի և ենթա-ռեֆլեկտորի կրող հավաքման կարդանի կախոցը։ Այդ նորոգման անհրաժեշտությունը շատ կարևոր խնդիր է, որը պետք է հնարավորինս շուտ իրագործվի։ Միայն դրանից հետո կարող են իրականացվել մնացած կարևոր առաջադրանքները, ինչպես նոր կաբելային, անկյունային հսկողության ստուգում և ստուգաչափում։ Այս զեկույցը նկարագրում է վերանորոգման կարևորությունը աստղադիտակի կարգավիճակի պայմաններում։
Այստեղ կարևոր է կարդանի կասեցման հետ կապված հիմնական դիտարկումը։ Ռադիո-աստղադիտակը իր կազմության մեջ կրում է ֆիքսված սֆերիկ հայելի և երկրորդային շարժական հայելի, որը չափավորվում է այնպես, որ ստեղծվում է երկրորդական կիզակետ այն վայրում, որտեղ ընկնում է ընդունվող ռադիոազդանշանը։
Երկրորդ հայելային համակարգը իր օժանդակ կառուցվածքով և 3 սյուներով ունի 130 տոննա քաշ։ Շրջադարձային կառուցվածքը բաղկացած է ենթա-ռեֆլեկտորից (15 տոննա) և հակակշռից (օպտիկական աստղադիտակի համար համապատասխանաբար 12 տոննա + 6 տոննա և համապատասխանաբար լրացուցիչ քաշից)։ Կարդան կրիչը 20 տոննա է, տեղադրված յուրաքանչյուր 12 տոննայի 3 հենակային սյուների վերևում։ Սյուները ուղիղ չեն, կոր են։ Սա ձեռնտու է անկյունային թույլատրելի միջակայքի համար։ Այն ունի նաև շատ լավ էլեկտրամագնիսական պարամետրեր. հարթությունից ալիքի ցրումը տարածվում է և չի ձևավորվում դիֆրակցիոն կոներ, այնքան խիստ, ինչպես դա կլիներ ուղիղ անկման դեպքում։
Հակակշիռը օգտակարորեն օգտագործվում է օպտիկական աստղադիտակի կողմից, որը ուղղվում է դեպի նույն ճառագայթը, ինչպես ռադիոկապի դեպքում։ Այն իրականացվում է առաջին ռադիոապտիկական աստղադիտակի կողմից ՝ բացատրելով ROT 54 / 2.6 կարճ հապավումը հիմնական մեծ սֆերիկ հայելու և օպտիկական աստղադիտակի հայելու տրամագծերի օգնությամբ։
Ոլորտի ռեֆլեկտորի առանձնահատուկ կարևոր, հիմնական հատկությունն այն է, որ այն ամրացված է գետնին։ Անհրաժեշտ չէ «միատարր ձևավորում» կամ «Վերջավոր էլեմենտների մեթոդ» օպտիմիզացիա `ճշգրիտ և թեթև ուղեկցող կառուցվածքի համար, ինչպես նաև ղեկավարվող հիմնական ռեֆլեկտորին։ Հիմնական գնդաձև ռեֆլեկտորը ունի մակերևույթի սխալ, որը հետևում է հիմնականում վահանակների տեղադրումից և վահանակի իրական մակերևույթի թույլատրելի սխալանքներից։ Վերջին հիմնական ռեֆլեկտորային մակերևույթի սխալը սկզբունքորեն ենթակա չէ ռադիո աստղադիտակի ցուցիչ գործողության ընթացքում որևէ շեղման։
Զեկույցի վերջում արձանագրվում է, որ կարդանային մեխանիզմի փոքրիկ մեխանիկական վերանորոգման դեպքում անտենան ամբողջությամբ պատրաստ կլինի աշխատել կարճ սանտիմետրային ալիքների տիրույթում։ Ի դեպ անտենայի հայելիների մակերևույթների ներկայիս վիճակը հրաշալի է, նույնիսկ այս չհղկված պայմաններում, ինչը ապացուցվում է հայելու օպտիկական անդրադարձման մակարդակի կայունությամբ։
Միայն Պուէրտո-Ռիկո կղզում (ԱՄՆ) Արեսիբո տեղանքում կառուցված 300 մ տրամագծով ռադիոդիտակի անտենան է ևս անշարժ սֆերիկ մեծ հայելիով։ Ընդ որում այդ ռադիոդիտակի անտենան դարձրել են երկհայելի, հիմնվելով ՌՕԴ-54/2.6 անտենայի հաջողված փորձի վրա, ՌՕԴ-ի շահագործման հանձնելուց 10 տարի հետո։ Անտենայի ուղղվածության դիագրամի տեսածրման անկյունը սահմանափակված է, կազմում է 70 աստիճան։
2020 թվականին Չինաստանի հարավ-արևմուտքում պաշտոնապես շահագործման հանձնվեց աշխարհի ամենամեծ ռադիոդիտակը. FAST (Five hundred meter Aperture Spherical Telescope - «հինգ հարյուր մետր բացվածքով գնդաձև դիտակ»), որը հայտնի է նաև Տյանյան անունով։ Ռադիոդիտակի շինարարության ծախսերը գերազանցում եմ 185 միլիոն դոլարը։ Չնայած չինական ռադիոդիտակի անվանմանը, այն իրականում աշխատում է որպես վերակազմավորվող հայելիներով պարաբոլային անտենա։ Անտենայի ուղղվածության դիագրամի տեսածրման անկյունը սահմանափակված է, կազմում է 80 աստիճան։
Կառուցվածքային առանձնահատկությամբ պայմանավորված՝ հայկական ռադիոդիտակի հիմնական առավելություններն են․
Միակ թերությունը շրջապտույտ պարաբոլային համազոր անտենաների համեմատ. անտենայի ուղղվածության դիագրամի տեսածրման անկյունը սահմանափակված է, կազմում է 120 աստիճան, տեսական՝ 180 աստիճանի փոխարեն։
Ռադիոինտերֆերոմետրական ցանցը աշխատանքում է որոշակի սկզբունքներով[7]։ Միայն ռադիոինտերֆերոմետրական ցանցում ներառված տարբեր անտենաների միաժամանակյա աշխատանքի արդյունքում են հնարավոր այնպիսի գիտական արդյունքների գրանցումը, ինչպիսին էր օրինակ սև խոռոչի պատկերի ստացումը ։
1987-1990 թվականներին կատարվել են պլանային դիտումներ պրոֆեսոր Պ.Հերունու ղեկավարությամբ։ Կարմիր գերհսկայի պայթյուն է գրանցվել (Երկվորյակների համաստեղության էտտա աստղը), բազմաթիվ հոդվածներ են տպագրվել ԽՍՀՄ և արտերկրի գիտական պարբերականներում, զեկուցումներ են կատարվել գիտաժողովներում։
1990-1995 թվականների էներգետիկ ճգնաժամի պայմաններում կատարվել են ռադիոդիտակի անտենայի պարամետրերի բազմաթիվ չափումներ ռադիոաստղագիտական մեթոդով, նոր ռադիոաղբյուրներ են գրանցվել տ.գ.թ., պրոֆեսոր Ա.Սարգսյանի ղեկավարած երիտասարդ գիտնականների և ուսանողների խմբի կողմից։
Աշխարհի առաջին ռադիոօպտիկական աստղադիտակի անշարժ սֆերիկ ռադիոհայելին ուներ 54 մ տրամագիծ` 32 մ գործարկվող բացվածքով։ Առաջին անգամ այս աստղադիտակում ալեհավաքը համատեղվեց մեծ աստղադիտակի հետ։ Օպտիկական աստղադիտակի հիմնական հայելու տրամագիծը 2,6 մ էր[8]։ ՌՕԴ-ն ունի 70/100 μ մակերեսի ճշտություն, որսում է 30 մմ - 3 մմ (2 մմ) երկարություն ունեցող ալիքները[9]։
Գլխավոր հայելու պանելները․
Փոքր հայելու պանելները․
Հենակ եռոտանի․
Ոտքերի երկարության ավտոմատ կարգավորման սահմանները․
Փոքր հայելու կախոցը․
Ռադիոկիզակետի մեխանիզմները․
Օպտիկական կիզակետի մեխանիզմները․
մմ/ԳՀց
ՌՕԴ ռադիոմետրեր | 2/138 | 3/94 | 8/34 | 30/10 | 100/3 | 200/1,5 |
---|---|---|---|---|---|---|
Սեփական աղմուկներ | 6 400 | 1 900 | 2 300 | 100 | 260 | 200 |
Բացթողման գոտին (ՄՀց) | 1 000 | 1 000 | 3 800 | 800 | 25 | 14 |
Զգայնությունը (Կ) | 0,3 | 0,1 | 0,06 | 0,02 | 0,16 | 0,2 |
Մինչև կիզակետ տրակտի երկարությունը (mm) | 164 | 241 | 221 | 250 | 250 | 250 |
Զգայնությունը ըստ հոսքի (Յանսկի) | 16,5 | 5,5 | 3,3 | 1,1 | 8,8 | 11 |
Դինամիկ տիրույթի ոչ գծայնությունը 25 Դբ | 0,03 | 0,03 | 0,03 | 0,03 | 0,03 | 0,03 |
Մուտքի Կանգուն ալիքի գործակիցը | 1,3 | 1,2 | 1,15 | 1,1 | 1,1 | 1,1 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.