From Wikipedia, the free encyclopedia
Օրացիո Ջենտիլեսկի (իտալ.՝ Orazio Gentileschi Lomi,հուլիսի 19, 1563, 1563[1] կամ հուլիսի 9, 1563[1], Պիզա, Տոսկանա, Իտալիա[1] - փետրվարի 7, 1639[2][3][4][…], Լոնդոն, Անգլիայի թագավորություն[1]), իտալացի նկարիչ վաղ բարոկկոյի շրջանում։
Օրացիո Ջենտիլեսկի Orazio Gentileschi Lomi | |
---|---|
Ի ծնե | Orazio Lomi |
Ծնվել է | հուլիսի 19, 1563, 1563[1] կամ հուլիսի 9, 1563[1] |
Ծննդավայր | Պիզա, Տոսկանա, Իտալիա[1] |
Վախճանվել է | փետրվարի 7, 1639[2][3][4][…] |
Մահվան վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն[1] |
Ազգություն | իտալացի |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | մաներիզմ[5] |
Ժանր | դիմապատկեր[1], ժանրային նկարչություն[1], պատմական գեղանկարչություն[1] և կրոնական նկարչություն[1] |
Թեմաներ | գեղանկարչություն[6] և նատուրալիզմ[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Դիանա որսորդուհի, Rest on the Flight into Egypt? և Public Felicity Triumphant over Dangers? |
Զավակներ | Արտեմիզիա Ջենտիլեսկի[7] և Ֆրանչեսկո Ջենտիլեսկի[7] |
Orazio Gentileschi Վիքիպահեստում |
Նկարչուհի Արտեմիզիա Ջենտիլեսկիի հայրն է։
Օրացիոն իրավամբ համարվում է լավագույն և տաղանդավոր նկարիչ։ Նա եղել է Կարավաջոյի աշակերտը։ Նկարիչը կրթություն ստացել է եղբորից և հորեղբորից՝ ընդգծված ֆլորենտական մաներիզմի ոգով։ Ջանտիլեսկին 1580 թվականին գնում է Հռոմ, որտեղ նկարում է որմնանկարներ Վատիկանի գրադարանի համար։ 1600-ական թվականներին զբաղվել է Սուրբ սեղանի նկարազարդումներով։ Հետո միանում է մի խումբ նկարիչների և դառնում Կարավաջոյի աշակերտը։ Վերջինիս ոճին գումարում է նաև տոսկանյան դպրոցի գունագեղությունը։
Ջենովա եղած ժամանակաշրջանից (1621—1623) և փարիզյան շրջանից (1623 կամ 1624) ոչ մի նկար չի պահպանվել։ 1625 թվականից մինչև մահը նկարիչն ապրում է Անգլիայում և զբաղեցնում է Չարլզ I Ստյուարտի արքունիքում որպես պալատական նկարիչ։ Նկարում է մոնումենտալ կտավներ և կատարում դեկորատիվ աշխատանքներ Գրինվիչի պալատում։ Կյանքի վերջին տարիներին կրկնօրինակել է իր մի շարք նախկին կտավները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.