![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1b/Otto_Wille_Kuusinen.jpg/640px-Otto_Wille_Kuusinen.jpg&w=640&q=50)
Օտտո Կուուսինեն
From Wikipedia, the free encyclopedia
Օտտո Վիլհելմովիչ Կուուսինեն (ռուս.՝ Отто Вильгельмович Куусинен, հոկտեմբերի 4, 1881(1881-10-04)[1][2], Laukaa, Կենտրոնական Ֆինլանդիա, Ֆինլանդիա - մայիսի 17, 1964(1964-05-17)[3][1][2][…], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), Ֆին կոմունիստ, հետագայում՝ խորհրդային քաղաքական գործիչ, գրական պատմաբան և բանաստեղծ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, Կոմունիստական կուսակցության անդամ (1904)։
Օտտո Կուուսինեն ֆիններեն՝ Otto Wille Kuusinen և ռուս.՝ Отто Вильгельмович Куусинен | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1881(1881-10-04)[1][2] |
Ծննդավայր | Laukaa, Կենտրոնական Ֆինլանդիա, Ֆինլանդիա |
Մահացել է | մայիսի 17, 1964(1964-05-17)[3][1][2][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[3] |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | Ֆինլանդիայի մեծ իշխանություն, ![]() ![]() |
Մայրենի լեզու | ֆիններեն |
Կրթություն | Հելսինկիի համալսարան և Ալեքսանդրյան կայսերական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող, բանաստեղծ, գրական քննադատ և դիվանագետ |
Ամուսին | Այնո Կուուսինեն |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | Ֆինլանդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, ԽՄԿԿ, Ֆինլանդիայի կոմունիստական կուսակցություն և Socialist Workers' Party of Finland? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո |
Երեխաներ | Հերտտա Կուուսինեն |
![]() |
1904 թվականից ղեկավարել է ֆիննական սոցիալ-դեմոկրատական կուսակցության ձախ թևը։ 1906-1908 թվականներին եղել է ՖՍԴԿ տեսական օրգան «Սոսիալիստինեն այկակաուսլեհտի», 1907-1916 թվականներին՝ կենտրոնական օրգան «Տյույոմիես»-ի խմբագիր, 1909-1910 թվականներին՝ ՖՍԴԿ ԳԿ անդամ, 1911-1917 թվականներին՝ նախագահ, 1908-1917 թվականներին՝ Ֆինլանդիայի սեյմի դեպուտատ։
1918 թվականի օգոստոսին մասնակցել է Ֆինլանդիայի կոմկուսի ստեղծմանը, եղել է Կոմինտերնի I, III-VII կոնգրեսների պատգամավոր, III կոնգրեսում, 1921 թվականին, ընտրվել է ԿԻԳԿ անդամ, 1921-1939 թվականներին՝ քարտուղար։ 1940-1958 թվականներին՝ Կարելա-Ֆիննական ԽՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ։ Եղել է կուսակցության XII-XVII, XIX-XXII համագումարների պատգամավոր, 1941 թվականից՝ ԽՄԿԿ ԿԿ անդամ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդա-ֆիննական ռազմաճակատում («Ձմեռային պատերազմ») կարմիրբանակայինների ջախջախումից հետո փախչել է Խորհրդային Միություն և մինչև կյանքի վերջն ապրել այնտեղ։
1952-1953 թվականներին և 1957 թվականից՝ ԽՄԿԿ ԿԿ նախագահության անդամ և ԽՄԿԿ ԿԿ քարտուղար։ ԽՍՀՄ I-VI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ 1956-1962 թվականներն՝ ԽՍՀՄ պառլամենտական խմբի, ԽՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ։