Օսվալդ Էռնալդ Մոսլի (անգլ.՝ Oswald Ernald Mosley, նոյեմբերի 16, 1896(1896-11-16)[1][2][3][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 3, 1980(1980-12-03)[1][2][3][…], Օրսե), բարոնեյտ, բրիտանական ֆաշիստների պարագլուխ, Հիտլերի հետևորդ, մոլի հակակոմունիստ և ռասիստ։ 1918 թվականին ընտրվել է պառլամենտի դեպուտատ պահպանողական կուսակցությունից (1922 թվականին դուրս է եկել այդ կուսակցությունից), 1924-1931 թվականներին՝ լեյբորիստներից (1931 թվականին հեռացել է լեյբորիստներից և այլն)։ 1932 թվականին հիմնել է ֆաշիստների բրիտանական միությունը։ Կողմնակից էր ֆաշիստական Գերմանիայի և Իտալիայի հետ համագործակցությանը և Մեծ Բրիտանիայում ֆաշիստական կարգեր հաստատելուն։ 1940- 1943 թվականներին ներկալվել է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945) հետո նորից աշխուժացրել է ֆաշիզմի պրոպագանդան՝ 1948 թվականին հիմնելով այսպես կոչված Յունիոնական շարժումը (անգլ.՝ Union movement)։
Արագ փաստեր Օսվալդ Մոսլի անգլ.՝ Oswald Mosley, Ծնվել է ...
Օսվալդ Մոսլի
անգլ.՝ Oswald Mosley |
---|
|
Ծնվել է | նոյեմբերի 16, 1896(1896-11-16)[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
---|
Մահացել է | դեկտեմբերի 3, 1980(1980-12-03)[1][2][3][…] (84 տարեկան) |
---|
Մահվան վայր | Օրսե |
---|
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
---|
Կրթություն | Ուինչեսթեր քոլեջ, West Downs School? և Թագավորական ռազմական ուսումնարան |
---|
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և օդաչու |
---|
Ամուսին | Դիանա Միթֆորդ[4] և Սինտիա Մոսլի[4] |
---|
Ծնողներ | հայր՝ Sir Oswald Mosley, 5th Baronet?[2][4], մայր՝ Katharine Edwards-Heathcote?[2][4] |
---|
Զբաղեցրած պաշտոններ | Լանքասթերի դքսության կանցլեր, Միացյալ Թագավորության 35-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 34-րդ գումարման ազգային ժողովի անդամ, Միացյալ Թագավորության 33-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 32-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 31-րդ խորհրդարանի անդամ և Միացյալ Թագավորության 35-րդ խորհրդարանի անդամ |
---|
Կուսակցություն | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն, Լեյբորիստական կուսակցություն, Բրիտանիայի ֆաշիստների միություն, New Party? և Union Movement? |
---|
Անդամություն | Ֆաբիանների ընկերություն[5] |
---|
Երեխաներ | Vivien Mosley?[4][2], Նիկոլաս Մոսլի[4], Michael Mosley?, Օսվալդ Ալեքսանդր Մոսլի[2][4] և Մաքս Մոսլի |
---|
Oswald Mosley Վիքիպահեստում |
Փակել