նորվեգացի լրագրող և գրող From Wikipedia, the free encyclopedia
Օսնե Սեյերսթադ (նորվ.՝ Åsne Seierstad, փետրվարի 10, 1970[1][2][3], Օսլո, Նորվեգիա[4] և Լիլեհամեր, Օպլանդ, Նորվեգիա[5]), նորվեգացի հայտնի լրագրող և գրող։
Օսնե Սեյերսթադ նորվ.՝ Åsne Seierstad | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1970[1][2][3] (54 տարեկան) |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա[4] կամ Լիլեհամեր, Օպլանդ, Նորվեգիա[5] |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Օսլոյի համալսարան |
Գիտական աստիճան | Cand.mag.? |
Երկեր | The Bookseller of Kabul? |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Ծնողներ | հայր՝ Dag Seierstad?, մայր՝ Frøydis Guldahl? |
Պարգևներ և մրցանակներ | |
Åsne Seierstad Վիքիպահեստում |
Օսնե Սեյերսթադը ավարտել է Օսլոյի համալսարանը, որտեղ սովորել է ռուսերեն և իսպաներեն, ինչպես նաև փիլիսոփայության պատմություն։ 1993- 1996 թվականներին Ռուսաստանում, որպես թղթակից, աշխատել է Arbeiderbladet թերթում։ Առաջին չեչենական պատերազմի ժամանակ այցելել է Չեչնիա։ 1997 թվականին, որպես թղթակից, աշխատել է Չինաստանում։ 1998- 2000-ական թվականներին եղել է նորվեգական հեռուստաընկերության թղթակիցը Սերբիայում։ Բոսնիական պատերազմի ժամանակ մեկնաբանել է Կոսովոյում տեղի ունեցող իրադարձությունները։
2001- 2002 թվականներին, որպես թղթակից, աշխատել է Աֆղանստանում։ Որոշ ժամանակ բնակվել է աֆղանական մի ընտանիքում, որից հետո գրել է «Քաբուլցի գրավաճառը» գիրքը։ Վերջինս դարձել է միջազգային բեսթսելլեր։
2003 թվականին երեք ամիս անց է կացրել Իրաքում, մեկնաբանել Կոալիցիոն ուժերի մուտքը Իրաք։ Այս իրադարձություններից հետո գրել է «101 օր։ Բաղդադի օրագիր»։
2006 թվականին նա նորից այցելել է Չեչնիա, որից հետո հրապարակել իր «Գռոզնիի հրեշտակը. մոռացված պատերազմի որբերը» գիրքը։
Ներկայումս ապրում և գործունեություն է ծավալում Օսլոյում։
Արժանացել է նորվեգական լրագրողական մի քանի մրցանակների։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.