Օսման Նաղաշ
From Wikipedia, the free encyclopedia
Օսման Նաղաշ (16-րդ դար, Սարաևո, Օսմանյան կայսրություն[1] - անհայտ) (հայտնի է նաև Օսման մանրանկարիչ[Ն 1]) Օսմանյան կայսրության գլխավոր մանրանկարիչն էր 16-րդ դարի երկրորդ կեսին։ Նրա ծննդյան և մահվան տարեթվերը հազիվ թե հայտնի են, բայց նրա գործերի մեծ մասը թվագրվում է տասնվեցերորդ դարի վերջին քառորդին[2]։ Օսման Նաղաշի ամենահին հայտնի նկարազարդումներն արվել են 1560-1570 թվականների միջև՝ Ֆիրդուսու «Շահնամե» պարսից դյուցազներգական պոեմի թուրքերեն թարգմանության համար[3]։ Հայտնի է, որ նա եղել է Մուրադ III-ի համար Սայիդ Լոքմանի գրած տարբեր պաշտոնական պատմությունների գլխավոր նկարիչը, որոնք ստեղծվել են այս դարաշրջանում, այդ թվում ՝ Զաֆերնամե (Հաղթանակների գիրք), Շահնամե ի Սելիմ խան [Ն 2] (Թագավորերի գիրք Սելիմ խանի) և Շահին Շահնամե (Գիրք արքայից արքաների)[4][5]։ 1582 թվականին նա նկարազարդել է աստղագուշակության «Գիրք երջանկության»-ը, իսկ մոտ 1585 թվականին հանդիսացել է Սիեր-ի Նեբիի, Մուհամմեդի կյանքի մասին դյուցազներգության, գրված մոտ 1388 թվականին[6], նկարազարդողներից մեկը։
Օսման Նաղաշ | |
---|---|
Ծնվել է | 16-րդ դար |
Ծննդավայր | Սարաևո, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ![]() |
Երկեր | Հյուներնամե և Սուրնամե-ի Հյումայուն |
Մասնագիտություն | նկարիչ և մանրանկարիչ |
![]() |