Օսլո-ֆյորդ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Օսլո-ֆյորդ (նորվ.՝ Oslofjorden), ծոց Նորվեգիայի հարավ-արևելքում։ Ունի 102 կմ երկարություն և ձգվում է Դանիական նեղուցից (հարավ) մինչև մայրաքաղաք Օսլո (հյուսիս)։ Ֆյորդի մուտքի մոտ գտնվում է երկու փարոս՝ արևելքում գտնվող Տորբորնսքերը (նորվ.՝ Torbjørnskjær) և արևմուտքում գտնվող Ֆերդերը (նորվ.՝ Færder): Ծոցը Դրյոբաք (նորվ.՝ Drøbaksundet) նեղուցով բաժանվում է ներքին և արտաքին մասերի։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Օսլո-ֆյորդ | |
---|---|
Տեսակ | ծոց |
Երկիր | Նորվեգիա |
Վարչատարածք | Օսլո, Ակերսհուս, Էստֆոլդ և Վեստֆոլ |
Կազմված է | Inner Oslofjord?, Ytre Oslofjord? և Drammensfjord? |
Մասն է | Սկագերակ |
Լիճ հոսող գետ | Lysakerelva?, Alnaelva?, Såna?, Sageneelva?, Drammenselva? և Akerselva? |
Չնայած անվանմանը՝ Օսլո-ֆյորդը աշխարհագրական իմաստով ֆյորդ չէ բառից։ Մեր թվարկության առաջին հազարամյակում այն կոչվում էր Վիքեն ծոց (նորվ.՝ Viken): Ներկայիս անվանման ստուգաբանությունը հայտնի չէ։
Օսլո-ֆյորդում բնակվում է 1,96 միլիոն մարդ։ Նորվեգիայի բնակչության 40 % -ից ավելին բնակվում է Օսլո-ֆյորդի մոտ, ավտոմոբիլային ճանապարհով ընդամենը 45 րոպե հեռու։ Այստեղ են գտնվում նավերի և լաստանավերի ամենածանրաբեռնված և ակտիվ նավագնացության նորվեգական երթուղիները։
Չնայած ֆյորդն ունի բազմաթիվ բնակեցված կղզիներ՝ բնակչության մեծ մասը ապրում է մայրցամաքում։
Ֆյորդի ներքին հատվածը պատված է անտառներով, հիմնականում կեչիներ և սոճիներ։
Այստեղ է գրանցվել Նորվեգիայի միջին տարեկան ամենաբարձր ջերմաստիճանը, որը եղել է 7,5 °C: Ֆյորդի ամենացուրտ ամիսը փետրվարն է (-1,3 °C), ամենատաքը՝ հուլիսը (17,2 °C): Կենտրոնական կղզիները ամենատաք վայրն են Նորվեգիայում, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում այգեգործության համար։
Օսլո-ֆյորդի տարածաշրջանի ամենահին բնակատեղիները թվագրվում են քարի և բրոնզի դարերով։ Այստեղ հայտնաբերվել են վիկինգների ամենալավ պահպանված նավերը։
Ծոցի ափին ամառանոց էր վարձել հայտնի գեղանկարիչ Էդվարդ Մունկը։ Նրա բազմաթիվ կտավներում կարելի է տեսնել ֆյորդին նվիրված տեսարաններ։ Պատահական չէ, որ Մունկի ամենահայտնի կտավում («Ճիչ») պատկերված է հենց Օսլս-ֆյորդը։
1940 թվականի ապրիլի 9-ին դանիա-նորվեգական ռազմագործողության շրջանակներում ֆյորդը դարձել է պատերազմական թատերաբեմ նորվեգական կայազորի և գերմանական դեսանտային խմբի համար։ Օսկարսբյորգ ամրոցի հրամանատարը հրահանգում է 280 միլիմետրանոց թնդանոթներից կրակ բացել Դրյոբաք նեղուցից ծոց մտած գերմանական «Բլյուգհեր» ծանր հածանավի ուղղությամբ։ Հածանավը արագ խորտակվեց, իսկ մյուս գերմանական նավերը նահանջեցի դեպի ծոցի ներքին ջրեր։ Այդ քայլը հնարավորություն տվեց նորվեգական թագավորական ընտանիքին և կառավարությանը հեռանալ մայրաքաղաքից և ստանձնել նորվեգական դիմադրության շարժումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Օսլո-ֆյորդում գործում է ուղևորա-ավտոմոբիլային լաստանավային անցում, որը Հորթեն և Մոս կոմունաները միացնում է իրար։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսլո-ֆյորդ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.