Оսթին Ռոբերտ Բաթլեր (անգլ.՝ Austin Robert Butler, օգոստոսի 17, 1991(1991-08-17)[1], Անահայմ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, երգիչ, մոդել։ Առավելապես հայտնի է դերերով այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսին են «Зоуи 101» (Ջեյմս Հարետ), «Նրան մոռացել են ծննդատանը» (Ջեյմս Ուիլկի Ուիկերսոն)[4], «Կյանքն անկախատեսելի է» (Ջոնս Մեյեր), «Քերիի օրագիրը (հեռուստասերիալ)» (Սեբաստիան Քիդդ) և Ուիլլա Օմսֆորդի դերով «Շանարի քրոնիկներ» հեռուստասերիալում։ Բաթլերը նաև նկարահանվել է «Այլմոլորակայիններ ձեղնահարկում» ֆիլմում (Ջեյկ Պիրսոն) և «Շարպի շքեղ արկածները» տեսաֆիլմում (Պեյթոն Լեվերտ)։

Արագ փաստեր Օսթին Բաթլեր անգլ.՝ Austin Robert Butler, Ծնվել է ...
Օսթին Բաթլեր
անգլ.՝ Austin Robert Butler
Thumb
Ծնվել էօգոստոսի 17, 1991(1991-08-17)[1] (32 տարեկան)
ԾննդավայրԱնահայմ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԵրկերԷլվիս
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, երգիչ և մոդել
Պարգևներ և
մրցանակներ
 Austin Butler Վիքիպահեստում
Փակել

Վաղ կյանք

Բաթլերը ծնվել է 1991 թվականի օգոստոսի 17-ին Կալիֆորնիայի նահանգում՝ գլխավոր հաշվապահ Լորի Էննի[5] և Դեվիդ Բաթլերի ընտանիքում[6][7][8][9]։ Նրա մեծ քույրը՝ Էշլին (ծնվել է 1986), դերասանուհի էր, որը նկարահանվել է եղբոր «Նեդի գոյատևման գաղտնի ուղեցույցը դպրոցում» սերիալի զանգվածային տեսարանում[8][10]։

Երբ Բաթլերը տասներեք տարեկան էր, Կալիֆորնիայի Օրինջ մարզի խանութում նրան դիմել է ընկերության ներկայացուցիչը, որպեսզի ընտրի դերասան զանգվածային տեսարանների համար[7][8][11]։ Դերասան լինելը Բաթլերին շատ է դուր եկել և շուտով նա սկսել է այցելել դերասանական վարպետության դասերի, որպեսզի զարգացնի իր տաղանդը[7][11]։

Անձնական կյանք

2011 թվականին Բաթլերը հանդիպում է դերասանուհի Վանեսա Հադժենսի հետ[12]։ Բաժանվում է 2020 թվականի սկզբին[13]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.