նորվեգացի երգչուհի, կիթառահար, քաղաքական գործիչ և ակտիվիստ From Wikipedia, the free encyclopedia
Օսե Մարիա Քլևելան (նորվ.՝ Åse Kleveland, մարտի 18, 1949[1][2], Ստոկհոլմ, Շվեդիա), նորվեգացի երգչուհի, կիթառահար, քաղաքական գործիչ և ակտիվիստ։ Հայտնի ժողովրդական երգիչ և կիթառահար, նշանակվել է Նորվեգիայի մշակույթի նախարար 1990 թվականին և աշխատել է այդ պաշտոնում 1996 թվականին՝ ներկայացնելով Գրու Հարլեմ Բրունթլանի ղեկավարած Աշխատանքային կուսակցությունը։ 1999-2006 թվականներին նաև եղել է Շվեդական կինոինստիտուտի տնօրենը[6]։ 2007 թվականի հունիսին դարձել է Նորվեգական մարդասիրական ասոցիացիայի խորհրդի նախագահ և այս պաշտոնում աշխատել է մինչև 2013 թվականը։
Օսե Քլևելան | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | նորվ.՝ Åse Maria Kleveland |
Ի ծնե անուն | շվեդ.՝ Åse Maria Kleveland |
Ծնվել է | մարտի 18, 1949[1][2] (75 տարեկան) Ստոկհոլմ, Շվեդիա |
Երկիր | Նորվեգիա և Շվեդիա |
Ժանրեր | vispop? և փոփ երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի, քաղաքական գործիչ, երգերի հեղինակ, կիթառահար և հեռուստահաղորդավարուհի |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Կրթություն | Օսլոյի համալսարան |
Անդամակցություն | Ballade!? և Norwegian Humanist Association? |
Ամուսին | Svenolov Ehrén?[3] |
Պարգևներ | |
Åse Kleveland Վիքիպահեստում |
Քլևելանը ծնվել է Ստոկհոլմում, Շվեդիայում, գրքերի շվեդ կոլեկցիոներ Եվա Հանսոնի և նորվեգացի քաղաղացիական ինժեներ Օլաֆ Քլևելանի ընտանիքում։ Նրա հայրը 1943 թվականին Շվեդիա էր տեղափոխվել ֆաշիստական օկուպացիայի պատճառով` ապաստան գտնելով իր հարազատների մոտ։ 1957 թվականին Քլևելանն ու իր ընտանիքը տեղափոխվել են Ռումերիկե, Օսլոյի հյուսիս-արևելք[6], որտեղ նրա ընտանիքն աշխատանքի է անցել Ատոմային էներգիայի ինստիտուտում[7]։ 1977 թվականին հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ իրենց ընտանիքում հայրն ու մայրը հավասար պարտավորություններ ունեին և որ իր ամուսին Սվենոլով Էհրենն ու ինքը նույն կերպ են ապրում[8]։ Այժմ նա ամուսնացած է ռեժիսոր և կինեմատոգրաֆիստ Օդվար Բալ Թուհուսի հետ։ Քլևելանը տիրապետում է նորվեգերենին, շվեդերենին, դանիերենին, անգլերենին, ֆրանսերենին և ճապոներենին։ Նա իրավաբանություն է սովորել Օսլոյի համալսարանում[6][9]։
Որպես երգչուհի նա հայտնի է իր խորը, հոգեպարար ձայնով։ Նաև կիթառ է նվագում։ Դասական կիթառ նվագել սկսել է ութ տարեկանից։ 10 տարեկանում առաջին անգամ ելույթ է ունեցել ռադիո ներկայացման մեջ[6]։ Որպես վիսփոփ երգիչ առաջին անգամ ելույթ է ունեցել 13 տարեկանում, իսկ առաջին ալբոմը թողարկել է 1965 թվականին[6]։ 1966 թվականին թողարկված երկրորդ ալբոմը նոր «վիսփոփ» ժանրի օրինակ էր, ժողովրդական և փոփ երաժշտության խառնուրդ։ Սրանից հետո նա մի քանի ելույթներ է ունեցել Փարիզում։ 17 տարեկանում մեծ շրջագայություն է կատարել դեպի Ճապոնիա, որի մեջ ներառված էին մի քանի հեռուստահաղորդումներ և ճապոներենով չորս սինգլների թողարկում[6][8]։ Երգերի վերջնական հավաքածուն ալբոմի տեսքով թողարկել է 1973 թվականին[6], ինչպես նաև` թողարկել է 13 սինգլ սկադինավյան և գերմանական շուկաների համար[6]։ 1996 թվականին նա ներկայացրել է Նորվեգիան Եվրատեսիլ երգի մրցույթում իր Intet er nytt under solen («Արևի տակ որևէ նոր բան չկա») երգով` գրավելով երրորդ տեղը։ Նա կոտրել է իր ժամանակի պատկերացումները կանացի հագուստի մասին` ելույթ ունենալով ոչ թե զգեստով, այլ` վարտիքով[10]։ Քլևելանը երկարատև համագործակցություն է ունեցել Նորվեգիայի երաժիշտների ասոցիացիայի հետ` նախ, 1979-1983 թվականներին աշխատելով որպես աշխատակազմի ղեկավար[6], այնուհետև` աշխատելով որպես ասոցիացիայի ղեկավար 1983-1987 թվականներին[6]։ 1983-1986 թվականներին եղել է նաև Երաժիշտների միության նախագահ, 1986-1987 թվականներին` նույն միության փոխնախագահ[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.