From Wikipedia, the free encyclopedia
«Օռլով», Ալմաստե ֆոնդի յոթ պատմական թանկարժեք քարերից ամենախոշորը և հանրահայտը, որը 1784 թվականից զարդարում է Եկատերինա II-ի կայսերական գայիսոնը։
Ալմաստը հայտնաբերվել է Հնդկաստանում 17-րդ դարի վերջին - 18-րդ դարի սկզբին։ Ըստ հասած տեղեկությունների՝ ալմաստը մշակման ժամանակ տաշելիս փոքրացել է։ Այս թեթև կանաչավուն երանգով սպիտակ ալմաստի զանգվածը սկզբնապես գնահատվել է 400 կարատ, բայց ադամանդի ձևով մշակման ենթարկվելուց հետո նրա քաշը կտրուկ իջավ և գնահատվում է 189,62 կարատ։ Սա այն հազվագյուտ ալմաստներից մեկն է, որ պահպանել է նախնական հնդկական երեսակումը։
18-րդ դարի այլ թանկարժեք քարերի նման «Օռլովի» վաղ պատմությունը կապվում է հնդկական տաճարի հետ։ Ըստ առավել հայտնի լեգենդներից մեկի մոտ 1750 թվականին այն Սերինգապատամի տաճարից Մադրաս է տարել մի բրիտանացի զինվոր, որն իրեն հինդուիստ էր ներկայացնում։ Ավելի հավանական է, որ «Օռլովն» ստացվել է Տավերնյեի նկարագրած «Մեծ Մողոլ» ալմաստի կրկներեսակումից՝ ամենայն հավանականությամբ Նադիր շահի կողմից տարվելով Պարսկաստան 1739 թվականին[1]։
Քարը ձեռք է բերել պալատական ակնագործ Իվան Լազարևը Ամստերդամում պարսիկ առևտրականից 400 հազար ֆլորինով (որոշ տվյալներով նա ամուսնացած էր վաճառականի ազգականուհու հետ)։ Այնուհետև Լազարևից գնեց կոմս Գ. Գ. Օռլովը և 1773 թվականին այն անվանակոչության առթիվ ծաղկեփնջի հետ նվիրեց Եկատերինա II-ին՝ վերականգնելու նրա բարեհաճությունն իր նկատմամբ։ Նվերի մասին լուրը տարածվեց ողջ Եվրոպայով, քանի որ ոչ մի եվրոպական միապետ չուներ այդ չափի ադամանդ։
Պակաս ռոմանտիկ վարկածով լազարևյան ադամանդը ֆավորիտը չէր գնել, գումար նրա համար չի վճարել և շատ կարճ ժամանակ է եղել այն նրա ձեռքում։ Քարը Ա. Գ. Օռլովի միջնորդությամբ գնել է հենց Եկատերինա II-ը՝ վճարելով դրա համար պետական գանձարանից։ Բայց որպեսզի կանխի խոսակցությունները իր շռայլության և անմիտ քայլերի մասին, նա մտածել էր մի ամբողջ ներկայացում, իսկ քարն ստացել է Օռլովի անունը[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.