![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1f/Downtown_Oshkosh%252C_Wisconsin%252C_in_2006.jpg/640px-Downtown_Oshkosh%252C_Wisconsin%252C_in_2006.jpg&w=640&q=50)
Օշկոշ
քաղաք, ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Ուիննեբեյգո շրջանի վարչական կենտրոն / From Wikipedia, the free encyclopedia
Օշկոշ (անգլ.՝ Oshkosh), քաղաք, ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Ուիննեբեյգո շրջանի վարչական կենտրոն։ Տեղակայված է Ֆոքս գետի Ուիննեբեյգո լիճ թափվելու տեղում։ Բնակչությունը՝ 66 հազար բնակիչ (2010)։
Օշկոշ | |
---|---|
![]() | |
Տեսակ | մեծ քաղաք ԱՄՆ-ում, second-class city? և շրջանային կենտրոն |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Ուիննեբեյգո |
ԲԾՄ | 241 ± 1 մետր |
Մակերես | 72,035298 կմ²[2] և 68,911226 կմ² (ապրիլի 1, 2010)[3] |
Մասն է | Հյուսիսարևելյան Վիսկոնսին |
Ձևավորում | 1818 |
![]() | |
![]() | |
![]() |
XVII դարում ֆրանսիացի ճանապարհորդները (սկսած Ժան Նիկոլեից) բազմիցս անցել են այն տեղով, որտեղ այժմ կանգնած է Օշկոշը, շարժվելով Մեծ լճերից դեպի Միսիսիպիի լողավազան և հետ։ 1818 թվականին հիմնադրվել է առևտրային ֆակտորիա, որը մինչև 1836 թվականը զարգացել է՝ դառնալով Աթենք (Athens) անվամբ անտառտնտեսական բնակավայր։ 1838 թվականին ավանը վերանվանվել է Օշկոշ՝ ի պատիվ մենոմինի ցեղի առաջնորդի, որն այդ հողերը զիջել է նորաբնակներին։
Օշկոշում տեղակայված են Օշկոշի Վիսկոնսինի համալսարանը և շրջանում միակ օպերային թատրոնը՝ կառուցված տեղի անտառապահների կողմից 1883 թվականին։ Խոշորագույն գործարանը պատկանում է Oshkosh կորպորացիային, որը մասնագիտացած է ամենագնաց բեռնատարների արտադրության մեջ։
1970 թվականից Օշկոշում անցկացվում է EAA AirVenture Oshkosh ավիացիայի սիրահարների ամենամյա հավաքը, որը կազմակերպում է փորձարարական ավիացիայի ասոցիացիան (անգլ.՝ Experimental Aircraft Association): Հավաքի շոու-ծրագիրը գրավում է բազմաթիվ մասնակիցների և հանդիսատեսի ամբողջ երկրից, այնտեղ ելույթ են ունենում պիլոտային խմբեր, ցուցադրվում են ժամանակակից և պատմական բազմաթիվ թռչող սարքեր գետնին և օդում։