Օնո
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Օնո (ճապ.՝ 大野市 Օնո-սի), Ֆուկուի պրեֆեկտուրայում գտնվող ճապոնական քաղաք։ Քաղաքի մակերեսը կազմում է 872,39 կմ²[2], բնակչությունը՝ 33 358 մարդ (2014 թվականի հուլիսի 1-ի տվյալների համաձայն)[3], բնակչության խտությունը՝ 38,24 մարդ/կմ ²։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Օնո | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Համայնք | Ֆուկուի (պրեֆեկտուրա) | ||||
Հիմնադրված է | հուլիսի 1, 1954 թ. | ||||
Մակերես | 872,30 կմ² | ||||
Բնակչություն | ▼30 449 մարդ (մարտի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Պաշտոնական կայք | city.ono.fukui.jp(ճապոներեն) | ||||
| |||||
Քաղաքը տեղակայված է Հոնսյու կղզու Տյուբու տարածաշրջանի Ֆուկուի պրեֆեկտուրայում։ Այս քաղաքի հետ սահմանակցում են Կացույամա, Հակուսան, Տակայամա Գուձյո, Սեկի, Մոտոսու քաղաքները և Իբիգավա ավանը[4]։
Օնոյի կլիման մերձարևադարձային մուսսոնային է, բնորոշվում է տաք, խոնավ ամառներով և սառն ու ձնառատ ձմեռներով։ Օնոյի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 13.1 °C: Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 2 385 մմ, իսկ սեպտեմբերն ամենախոնավ ամիսն է։ Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվում է օգոստոսի կեսին՝ մոտ 26,0 °C, իսկ ամենացածր ջերմաստիճանը գրանցվում է հունվարին՝ մոտ 1,0 °C[5]:
Քաղաքի բնակչությունը կազմում է 33 358 մարդ (2014 թվականի հուլիսի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 38,24 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1980-2005 թվականներին[6].
Քաղաքը խորհրդանշող ծառ է համարվում Fagus crenata-ն, ծաղիկ՝ մագնոլիա կոբուսը, թռչուն՝ Cettia diphone-ը[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.