From Wikipedia, the free encyclopedia
Օմար Աբդ ալ-Ռահման (արաբ․՝ شيخ عمر عبدالرّحمٰن, մայիսի 3, 1938[1], Դակահլիա, Եգիպտոսի թագավորություն - փետրվարի 18, 2017[2], Federal Medical Center, Butner, Durham County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), գլխավորապես «Ալ-Ջամա ալ-Իսլամիա» և «Ալ Ջիհադ» ահաբեկչական կազմակերպությունները ներկայացնող եգիպտացի իսլամիստների հոգևոր առաջնորդ և կրոնական ուսուցիչ։
Օմար Աբդ ալ-Ռահման | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1938[1] |
Ծննդավայր | Դակահլիա, Եգիպտոսի թագավորություն |
Մահացել է | փետրվարի 18, 2017[2] (78 տարեկան) |
Մահվան վայր | Federal Medical Center, Butner, Durham County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | իսլամ |
Կրթություն | ալ-Ազհար համալսարան |
Մասնագիտություն | աստվածաբան և քաղաքական գործիչ |
Երեխաներ | Mohammed Omar Abdel-Rahman? և Asim Abdulrahman? |
Կայք | omarabdelrahman.com |
Omar Abdel-Rahman Վիքիպահեստում |
Մանկուց կույր է եղել։ Նա ակտիվորեն ներգրավված է եղել Եգիպտոսի հասարակական-քաղաքական կյանքում։
1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին նա կտրուկ հականասերական դիրքորոշում է ընդունել։ Նա քարոզում էր, որ բարեպաշտ մուսուլմանը չպետք է աղոթի Եգիպտոսի նախագահ Նասերի փրկության համար, ինչի համար 1970-ի սեպտեմբերին նա առաջին անգամ ձերբակալվել է և բանտարկվել, բանտում անցկացրել է ութ ամիս։ 1973-1977 թվականներին նա քարոզում էր Ասյութում, որը դարձել էր իսլամական արմատականների հենակետը, իսկ 1977-1980 թվականներին՝ Սաուդյան Արաբիայում, որտեղ նա հրատարակում էր ֆաթվաներ (ցուցումներ), որոնք կոչ էին անում սպանել ղպտիներին և Եգիպտոսի նախագահ Սադաթին։
1981 թվականին Սադաթի սպանությունից հետո, Ռահման ձերբակալվել է և երեք տարի անցկացրել է բանտում։ Արդարացվել է Սադաթի սպանությանը մասնակցության մեղադրանքով։ 1991 թվականին Աբդուլ-Ռահմանի նկատմամբ խոշտանգումների համար Կահիրեի դատարանը նրան հրամայել է փոխհատուցում վճարել $10,000: Ձերբակալվել է 1986 թվականինէ Ասուանի բունտը սադրելու համար, սակայն շուտով արդարացվել է։ Աբդուլ-Ռահմանը աֆղանական պատերազմի ընթացքում բազմիցս այցելել է Պակիստան։
1980-ականների երկրորդ կեսին երկու անգամ այցելել է Միացյալ Նահանգներ, այցելել Սաուդյան Արաբիա, բազմիցս` Պակիստան, որտեղ հանդիպել է իր գործընկեր Այման Զավահարին։ 1990 թվականի ապրիլին նրան վտարել են Եգիպտոսից, և 1990 թվականի հուլիսին նա ժամանել է Միացյալ Նահանգներ։ 1991 թվականի մարտին նա իր հետևորդներին կոչ է արել հեղաշրջում կազմակերպել Եգիպտոսում և սպանել Հոսնի Մուբարաքին, ինչպես նաև պահանջել է Միացյալ Նահանգներից դադարեցնել աջակցությունը Եգիպտոսի կառավարությանը։ Ըստ որոշ հաղորդումների` իրանցի դիվանագետները 1992 թվականին այցելել են Ռահմանին ԱՄՆ-ում և առաջարկել նրան տեղափոխվել Թեհրան։
Նա ղեկավարել է ահաբեկչական այն խմբավորումը, որը նախապատրաստել և իրականացրել է առաջին պայթյունը Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնում 1993-ի փետրվարի 26-ին, որը 6 մարդու մահվան պատճառ է դարձել։ Դատապարտվել է ցմահ ազատազրկման Միացյալ Նահանգներում, իսկ Եգիպտոսում՝ յոթ տարվա ազատազրկման 1989 թվականին Ֆայումում անկարգություններ հրահրելու համար։
Նա մահացել է բանտի հիվանդանոցում, շաքարային դիաբետից, որով տառապում էր իր կյանքի վերջին 9 տարիներին[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.