սյուն, հուշարձան Ստամբուլում From Wikipedia, the free encyclopedia
Օձերի սյուն (հուն․՝ Τρικάρηνος Όφις, թուրքերեն՝ Yılanlı Sütun), անտիկ բրոնզե սյուն Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում։ Եռոտանի զոհարանի մնացորդն է, որը ստեղծվել է հույն-պարսկական պատերազմի ժամանակ կայացած Պլատեի ճակատամարտում ( 479 մ․ թ․ ա․) պարսիկների զենքերից։ Սկզբում գտնվել է Դելֆիում, հետո Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը տեղափոխել է Հռոմեական կայսրության նոր մայրաքաղաք՝ Կոստանդնուպոլիս (այժմ Ստամբուլ)։ Նախապես ութ մետրանոց սյունը պսակվել է երեք օձերի գլուխներով։ 1700 թվականին այն մասնակի քանդվել է։ Օձերից մեկի գլուխը այժմ գտնվում է Ստամբուլի հնեագիտական թանգարանում։
Հույները Պլատեի ճակատամարտում որոշիչ հաղթանակ են տարել՝ ջախջախել պարսիկներին և մեծ ռազմավար ձեռք բերել։ Ռազմավարի տասներորդ մասը ընծայել են աստվածներին, մասնավորապես՝ Դելֆիի Ապոլոնի սրբավայրին։ Ըստ Հերոդոտոսի «այդ տասներորդից սարքել են ոսկե եռոտանի, որն էլ գտնվում է Դելֆիում՝ անմիջապես զոհարանին մոտ, եռագլուխ պղնձե օձի վրա»[1]։
Սյան ստեղծումը նշանավորվել է աղմկոտ վիճաբանությամբ։ Պլատեի ճակատամարտի հելլեն զորավար Պավսանիոսը հրամայել է եռոտանու վրա արձանագրություն փորագրել՝ «Հելլենական առաջնորդ և ղեկավար Պավսանիոսը, ի պատիվ Ֆեբի այս հուշարձանն է կանգնեցրել կոտորելով միդիացիների զորքը»[2]։
Հույները Պավսանիոսի վարքից վիրավորվել են, քանի որ նա հաղթանակի ողջ փառքը իրեն է վերագրել։ Սպարտացիները մաքրել են արձանագրությունը, և ավելացրել ճակատամարտին մասնակցած բոլոր զորքերի 31 քաղաքների անունները։ Ըստ Դիոդորոս Սիկիլիացու նախկին գրության տեղը, փորագրել են հույն բանաստեղծ Սիմոնիդի երկտող բանաստեղծությունը։
Սա ընդարձակ Հունաստանի փրկարարների նվերն է, Որոնք ազատել են պետությունը խայտառակ ստրկությունից - Սիմոնիդ[3] |
Մեր թվարկությունից առաջ 345-344 թվականներին ֆոկիդացիները թալանել է Դելֆիի տաճարը և գողացել օձերի գլխի վրա դրված ոսկյա եռոտանին[4]։ Իրադարձությունը առիթ է հանդիսացել Փիլիպոս II Մակեդոնացու համար, որ Երրորդ սրբազան պատերազմի ընթացքում առաջնորդի իր զորքը դեպի Ֆոկիդա։
324 թվականին Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր հրամանով սյունը տեղափոխել է Հռոմեական կայսրության նոր մայրաքաղաք է Կոստանդնուպոլիս։
Հուշարձանի մասնակի քանդվելու վերաբերյալ մի քանի լեգենդ կա։ Ըստ առաջինի Մեհմեդ II Նվաճողը Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո հրամայել է վերացնել հույների մեծագույն հաղթանակը հիշեցնող հուշարձանը։ Այս լեգենդը քննադատության չի դիմանում, քանի որ ավելի ուշ շրջանի նկարներում հուշարձանը՝ օձերի երեք գլուխներով հանդերձ կա։ Ըստ այլ վարկածի օձերի գլուխները ջարդել է մի հարբած լեհ ազնվական։ Վարկածներից ամենահավաստին օսմանցի պատմաբան Մահմեդ Աղայինն է։ Ըստ նրա՝ 1700 թվականի անհայտ անձը վանդակություն է արել և ոչնչացրել օձի գլուխները[5]։
Օձերի սյան պատկերը տարբեր մանրանկարներում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.