From Wikipedia, the free encyclopedia
Օլիվիա Քեյթ Կուկ (անգլ.՝ Olivia Kate Cooke, դեկտեմբերի 27, 1993, Օլդեմ, Մեծ Մանչեսթեր), բրիտանացի դերասանուհի, որը ճանաչում է ստացել A&E ալիքի «Մոթել Բեյթս» հեռուստասերիալում (2013-2017) խաղացած Էմմա Դեկոդի դերի շնորհիվ[1][2]։ Հայտնի է նաև «Օուիջա», «Գոլեմ» (2016) և «Պատրաստվի առաջին խաղացողը» (2018) ֆիլմերում խաղացած դերերով։
Օլիվիա Կուկ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1993 (30 տարեկան) |
Ծննդավայր | Օլդեմ, Մեծ Մանչեսթեր |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Օլիվիա Կուկը ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 27-ին Մեծ Մանչեսթերի Օլդեմ քաղաքում՝ Ջոն (ոստիկանության պաշտոնաթող սպա) և Լինդսի Կուկերի ընտանիքում[3]։ Ունի կրտսեր քույր՝ Էլեոնորան[4]։ Երբ նա փոքր էր, ծնողները բաժանվել են, նա և քույրը մնացել են մոր մոտ[5]։ Վաղ հասակում զբաղվել է բալետով և մարմնամարզությամբ։
Նախքան «Մոթել Բեյթս» հեռուստասերիալի նկարահանումներին մասնակցելը (2013-2017), դերասանուհին «Անջատում» և «Քրիքլի Հոլլի գաղտնիքը» բրիտանական սերիալներում խաղացել է գլխավոր դերերից մեկը[6]։ Ապա դրան հաջորդել են դերերեը «Էքսպերիմենտ։ Չարիք» (2014), «Օուիջա» (2014) և «Գոլեմ» (2016) սարսափ ֆիլմերում։
2018 թվականի մարտի 29-ին վարձույթի է բաց թողնվել ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «Պատրաստվի առաջին խաղացողը» գիտաֆանտաստիկ, արկածային ֆիլմը՝ Էռնեստ Քլայնի համանուն վեպի էկրանավորումը[7], որտեղ Օլիվիան խաղացել է գլխավոր դերերից մեկը։
Ներկայումս դերասանուհին ապրում է Նյու Յորքում[8]։ 2014 թվականին Կուկն աջակցել է Save the Children կազմակերպությանը և նկարահանվել «Bulgari» գովազդում[9]։
Ավելի վաղ հանդիպել է դերասան Ալեքս Ռոյի հետ[10]։ 2015 թվականից հանդիպել է դերասան Քրիստոֆեր Էբոթի հետ[8][11]։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2012 | Անջատում | Blackout | Մեգ Դեմոյս |
2012 | Քրիքլի Հոլլի գաղտնիքը | The Secret of Crickley Hall | Նենսի Լինեն |
2013-2017 | Մոթել Բեյթս | Bates Motel | Էմմա Դեկոդի |
2014 | Ռուբիի կաշին | Ruby’s Skin | Ռուբի |
2014 | Ազդանշան | The Signal | Հեյլի Փեթերսոն |
2014 | Օուիջա | Ouija | Էլեն Մորիս |
2015 | Ես, Էրլը և մահացող աղջիկը | Me & Earl & The Dying Girl | Ռեյչել Կուշներ |
2016 | Գոլեմ | The Limehouse Golem | Էլիզաբեթ Կրի |
2018 | Պատրաստվի առաջին խաղացողը | Ready Player One | Սամանտա Կուկ |
2018 | Հետևեք վարդերին | Follow the Roses | Էնջի |
Մրցանակների և անվանակարգերի ամբողջական ցանկը Internet Movie Database կայքում[12]։
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2014 | Eerie Horror Film Festival Awards | Լավագույն դերասանուհի | Ռուբիի կաշին | Հաղթանակ[13] |
Screen International | UK Stars of Tomorrow | Չկա տվյալ | Հաղթանակ[14] | |
2015 | Fangoria Chainsaw Awards | Լավագույն դերասանուհի | Эксперимент: Зло | 3-րդ տեղ[15] |
Սան Դիեգոյի կինոքննադատների միություն | Լավագույն դերասանուհի | Ես, Էրլը և մահացող աղջիկը | Անվանակարգ[16] | |
Women's Image Network Awards | Լավագույն դերասանուհի՝ կինոֆիլմ | Անվանակարգ[17] | ||
Online Film & Television Association Awards | Լավագույն առաջխաղացում (կին) | Անվանակարգ[18] | ||
2016 | Empire Awards | Լավագույն նոր դերասանուհի | Անվանակարգ[19] | |
2017 | Manchester Film Festival | Լավագույն դերասանուհի | Քեթին հեռանում է | Հաղթանակ[20] |
Newport Beach Film Festival | Լավագույն դերասանուհի | Հաղթանակ[21] | ||
2018 | MTV Movie Awards | Լավագույն համբույր (Թայ Շերիդանի հետ համատեղ) | Պատրաստվի առաջին խաղացողը | Անվանակարգ[22] |
Լավագույն էկրանային խումբ | Անվանակարգ | |||
Teen Choice Awards | Ընտրություն (դերասան) | Անվանակարգ | ||
Ընտրություն (աստղ) | Անվանակարգ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.