Ամերիկացի բռնցքամարտիկ From Wikipedia, the free encyclopedia
Օլիվեր Լեոնարդ Քըրք[2][3] (անգլ.՝ Oliver Leonard Kirk, ապրիլի 20, 1884[1], Բիատրիս, Նեբրասկա, ԱՄՆ - մարտի 14, 1960[1], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի բռնցքամարտիկ, 1904 թվականի Ամառային օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն։
Օլիվեր Քըրք | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | անգլ.՝ Oliver Leonard Kirk |
Բնօրինակ անուն՝ | անգլ.՝ Oliver Kirk |
Մասնագիտացում՝ | բռնցքամարտիկ |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 20, 1884[1] |
Ծննդավայր՝ | Բիատրիս, Նեբրասկա, ԱՄՆ |
Մահվան ամսաթիվ՝ | մարտի 14, 1960[1] (75 տարեկան) |
Մահվան վայր՝ | Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ |
Քաշ՝ | 52 կիլոգրամ |
1904 թվականին Սենթ Լուիսում կայացած խաղերում Քըրքը մասնակցել է ինչպես թեթև (մինչև 52,2 կգ), այնպես էլ կիսաթեթև (մինչև 56,7 կգ) քաշային կարգերում[4]։ Նա երկու կարգերում էլ հաղթող է դարձել՝ ընդհանուր առմամբ անցկացնելով երկու մենամարտ։ Քըրքը դարձել է Օլիմպիական խաղերի պատմության մեջ նույն խաղերի ժամանակ երկու տարբեր քաշային կարգերում հաղթած միակ բռնցքամարտիկը[5]։
Օլիվեր Քըրքը ծնվել է 1884 թվականին Նեբրասկա նահանգի Բիատրիս քաղաքում։
Նա միակ բռնցքամարտիկն է, ով միևնույն Օլիմպիական խաղերում տարբեր քաշային կարգերում երկու ոսկե մեդալ է նվաճել։ Այդ նվաճմանը նա հասել է Սենթ Լուիսում կայացած 1904 թվականի Ամառային օլիմպիական խաղերում։ Քըրքը սկզբում հաղթել է թեթև քաշային կարգում՝ նոկաուտի ենթարկելով Ջորջ Ֆիննեգանին՝ այդ կարգում եղած միակ մրցակցին։ Քըրքն ընդգրկված չի եղել կիսաթեթև քաշային կարգում, բայց քանի որ այդ կարգում հայտավորված է եղել միայն երկու բռնցքամարտիկ, մարզասերները ցանկացել են Քըրքին տեսնել հաղթող Ֆրենկ Հալերի հետ մենամարտում։ Քըրքը հաղթել է մրցավարների որոշմամբ և արժանացել ոսկե մեդալի[5]։
Օլիմպիական խաղերից հետո՝ 1906 թվականին, Քըրքը դարձել է պրոֆեսիոնալ և հաղթել իր առաջին երեք մենամարտերում, այդ թվում՝ 1912 թվականին կիսաթեթև քաշային կարգի երկարամյա չեմպիոն Էյբ Աթելին։ Բայց 1913 թվականին Քըրքը պարտվել է Աթելին պատասխան մենամարտում։ Մինչև 1915 թվականը պրոֆեսիոնալ մենամարտերում նա տարել է 4 հաղթանակ (2-ը՝ նոկաուտով), կրել 8 պարտություն և 1 մենամարտ ավարտել է ոչ-ոքի[5]։
Մահացել է 1960 թվականին՝ Սենթ Լուիսում (Միսսուրի)[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.